Երեկ համացանցում իսկական փոթորիկ բարձրացավ այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կասկածի տակ առավ դերսան Կարեն Մկրչյանի ազնվությունը, առաջ քաշեց մի քանի մեղադրանք ու վերջում էլ պահանջեց, որպեսզի հրապարակվեն փաստաթղթային ապացույցներ, որ հանգանակվված գումարը նպատակային է ծախսվել: Բնականաբար ֆեյսբուքահայությունը բաժանվեց մի քանի ճամբարների, ովքեր մոլեռանդ վիճում էին իրար հետ ու այս պատմությանը ավելի ուժեղ ընթացք տալիս: Քանի որ հեղինակի բերած «մեղադրանքները» շատ կոնկրետ էին ու հստակ ձևակերպված, որոշեցի իմ ուժերի ու հնարավորությունների սահմանում ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրը և կազմակերպեցի իմ փոքր «բլոգերական հետաքննությունը»:

 

Չեմ պատրաստվում դատողություններ անել ու մտավարժանքներ, պարզապես կետ առ կետ կնշեմ այն ամենը, ինչ կարողացել եմ ճշտել ու պարզել:

 

1, Ախտորոշում

 

Հեղինակը պնդում էր, որ Կարենի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում ու Գերմանիայում էլ նա բուժվել է այդ ցնցումից: Ուսումնասիրելով մեր մամուլը, իրոք գտա հրապարակումներ, որտեղ ասվում էր, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են հենց ուղեղի ցնցում, իսկ երբ Կարենը գանգատվել է, որ ոտքերը լավ չի կարողանում շարժել, դա վերագրել են նյարդա-հոգեբանական վիճակին:

 

Սակայն, փաստաթղթերում, որոնք ավելի ուշ հրապարակեց դերասանը, պարզ երևում է, որ նրա մոտ ախտորոշվել է միանգամայն ավելի բարդ ու լուրջ խնդիր: Չալարեցի, Google translate-ով թարգմանեցի ու պարզվեց, որ Կարենը ստացել է ողնաշարի պարանոցային հատվածի բուժում: Չեկերում նշվում է կոնկրետ ախտորոշումը ու ուղեղի ցնումի հետ դրանք կապ չունեն:

 

Ոչ մի դատողություն չեմ անում, ոչ մի եզրահանգումներ չեմ անում: Եթե Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համաձայն չէ, որ իրենք սխալ ախտորոշում են արել՝ թող վիճարկեն, կամ էլ մեկնաբանեն: Համենայն դեպս, Գերմանիայի բժիշկները լրիվ այլ բան են ախտորոշել ու լրիվ այլ բան բուժել:

 

2, Արցախյան պատերազմի մասնակցություն

 

Հեղինակն ակնարկում էր, որ Կարենը չի մասնակցել պատերազմին: Փորփրեցի համացանցը, կարդացի մեկնաբանությունները ու անգամ դիմեցի ՊՆ մամլո խոսնակին: Համացանցում առկա հրապարակումներից ու կարենի մտերիմների հայտարարություններից հետևում է, որ Կարեն Մկրտչյանը 16 տարեկանում մեկնել է ռազմաճակատ՝ 1991 թվականին և կռվել է մինչև 1993 թվականը: Հետո վիրավորվել է ու հետագայում չի մասնակցել մարտական գործողություններից: Մեկնաբանություններում կարդացի կարենի մտերիմներից մեկի պնդումը, որ ինքն անձամբ է ծանոթ Կարենի հրամանատարին ու տեսել է, թե ինչպես են նրան պարգևատրել մեդալով:
ՊՆ-ից ոչ կարողացան հերքել, ոչ էլ հաստատել, որովհետև իմ մատուցած ինֆորմացիան քիչ էր ու ես չկաարողացա ասել ո՛չ այն, թե որ ջոկատում/զորամասում է կռվել Կարենը, ոչ էլ որտեղ:

 

Դավադրությունների տեսությունների հետևից չեմ ընկնում, եթե-ապա չեմ անում, եզրահանգում չեմ անում: Պարզապես առկա տեղեկատվությունը քիչ էր, հստակ բան իմանալու համար: Կարծում եմ, որ եթե Կարենը, կամ նրա մտերիմները հարկ համարեն, կարող են այս հարցն էլ վերջնականապես պարզաբանեն, բայց դա իրենց գործն է մեծ հաշվով:

 

3, Վիրահատություն արվե՞լ է և եթե ոչ, ապա ինչո՞ւ այդքան թանկ բուժում եղավ

 

Հեղինակը պնդում էր, որ վիրահատական միջամտություն չի եղել ու իր տարակուսանքն էր հայտնում, թե այդ ինչպես եղավ, որ վիրահատական միջամտություն չպահանջող թերապիան ավելի թանկ նստեց, քան օրգանների ու ոսկրածուծի փոխօատվաստումով վիրահատությունները:

 

Կրկին փորփրեցի համացանցը ու վիրահատության փաստը «ժխտող» միակ բանն այն էր, որ երբ Կարենը նոր էր մեկնել գերմանի ու նրան նախնական զննել էին գերմանացի բժիշկները, Կարենին ասել էին, որ կաշխատեն առանց վիրահատական միջամտության Կարենին ոտքի կանգնացնել, ինչի մասին էլ պատմել էին Կարենի մտերիմները: Սակայն մոտ երկու ամիս հետո, իսկ ավելի կոնկրետ՝ մայսիսի 18-ին կարենին վիրահատել էին, ինչի մասին վկայում են կարենի հրապարակած չեկերը:

 

Որպեսզի հնարավորինս օբյեկտիվ պատկեր ունենամ, ուսումնասիրեցի թե՛ հեղինակի նշած վիրահատությունների գները, թե՛ կարենի չեկերի տվյալները և թե այն կլինիկայի կայքը, որը նշվում էր չէկերում: Արդյունքում պարզվեց, որ այո՛, գերմանիայում երկամի ու ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը հենց այն թվերի սահմաններում է որոնց մասին խոսովում էր, ԲԱՅՑ RKK համալսարանական կլինիկական համալիրը իրոք մատուցում է այն ծառայությունները, որոնք նշված են չեկերում ու վիրահատության մասով էլ նշված էր, որ հիվանդը վիրահատվելու օրով ու դրանից հետևող ժամանակահատվածով հանդերձ, 12 օր ստացիոնար բուժման կուրս է անցնում, իսկ մնացած բոլոր պրոցեդուրաները կարող են արվել նաև ամբուլատոր պայմաններում:

 

Առանձին խոսքի է արժանի այն բուժհաստատությունը, որտեղ բուժվել է Կարենը. RKK Klinicum կոչվածը իրենից ներկայացնում է մե՜ծ ու մի քանի մասերից բացկացած համալիր, որն իր մեջ համատեղում է առողջարանի, բժշկական տուրիստական կենտրոն, գիտահետազոտական ինստիտուտի ու հիվանդանոցի գործառույթներ: Անմիջականորեն ստացիոնար բուժում Կարենը անցել է 12 օր, մնացած կուրսերը եղել են ամբուլատոր սկզբունքներով ու ներառել են տարբեր ֆիզիոթերապեվտիկ և վերականգնողական միջոցառումներ:

 

Ծախսերն էլ հաշվելիս՝ հենվելով հրապարակված չեկերի տվյալների վրա, ստանում ենք 56.000-61.000 (չգիտեի, թե կոնկրետ 5000 եվրո կազմող կանխավճարը առանձին վճարում է, որը հետագայում հաշվի չի առնվում, թե ոչ): Եթե գումարում ենք նաև ընթացիկ մանր ծախսերը ու ինքնաթիռի տոմսերը, ապա մնացորդում մնում է հենց այն թիվը, որը հաստարարել է Կարենը՝ տենց մի 14,000 եվրոյի սահմաններում:

 

Էլի առանց ինչ որ վերդիկտների ու գնահատականների ուզում եմ պարզապես միջազգային փորձի վրա հղում կատարել: Այն երկրներում, որտեղ բարեգործության ինստիտուտն ավելի կայացած է ևս պարբերաբար բախվում են նման իրավիճակների, երբ չարամիտ դիտավորությամբ, կամ էլ թյուրիմացությունների վրա հիմնվելով մարդիկ կասկածի տակ են դնում միջոցների տնօրինումը: Նման իրավիճակներից խուսափելու համար, սովորաբար ողջ գործընթացը կազմակերպվում է հնարավորինս թափանցիկ ու հասանելի՝ պարբերաբար ու առանց ինչ որ պահանջների, հրապարակում են թե փաստաթղթերը (չեկեր, էպիկրիզներ և այլն), ինչպես նաև հաշվետվություն, որպեսզի հենց արմատում չորացնեն բարեգործներին, կամ այդ օգնությունը ստացողներին սևացնելու փորձերը ու պատկերացրեք, որ դա աշխատում է:

 

4. Անանուն բարերի օգնությունը մերժելը

 

Ոչ մի նման տեղեկատվություն չկարողացա գտնել, որ կարող էր որևէ կերպ հաստատել այս ինֆոն: Հավատալ-չհավատալու հարց է, որը յուրաքանչյուր ընթերցող թող իր համար որոշի:

 

5. Կեղծ կակազելու դրվագը

 

Խոսեցի տարբեր մասնագետների հետ ու չստացա ոչ մի հստակ պատասխան: Ոմանք ասում են, որ տարօրինակություններ կան, ոմանք էլ ասում են, որ մինչև իրենք չուսումնասիրեն մարդուն ու չիմանան խոսքը աղավաղման պատճառները, չեն կարող ոչ մի բան ասել: Մեծ հաշվով, ընդհանուր հայտարարը հենց դրանում էր՝ մինչև ինքներս չտեսնենք (իսկ դա արդեն հնարավոր չի), ոչ մի բան ասել չենք կարող:

 

6. Ընկերոջ հետ «կայֆեր անելը»

 

Կարենի հրապարած չէկերում պարզ երևում է, որ իրեն ուղղեկցող ըներոջ հյուրանոցում 17,03-18,04 (մեկ ամիս) ժամանակահատվածժում բնակվելու համար ծախսվել է 3730 եվրո, որը օրական կազմում է 100 վերոյից քիչ ավել, ինչը շատ նորմալ գին է եվրոպայի համար: Ուրիշ որևիցե ծախս ես չկարողացա գտնել, իսկ հաշվի առնելով, որ չեկերի հանրագումարը տեղավորվում է հենց այն սահմանների մեջ, որ Կարենն է նշել, ինչպես նաև այն, որ մի 2-3 հազար եվրոյով Եվրոպայում ոչ թե 4 ամիս, այս սկի 4 օր նորմալ «կայֆեր» չես անի, անձամբ ես համարում եմ այս մեղադրանքը զուտ հեղինակի ֆանտազիայի արգասիք:

 

Թերևս այսքանը: Ինչպես և նշել էի, ցանկություն չունեմ ինչ որ դատողություններ ու եզրահանգումներ անել: Նշածս տեղեկատվությունը հանգիստ կարող է գտնել յուրաքանչյուրը՝ օգտվելով համացանցից: Վերջում միայն կավելացնեմ, որ Կարենին շուտափույթ առողջացում եմ մաղթում ու հետագայում նման «շառերից ու փորձանքներից» հանարավորս հեռու մնալ:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան