Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով նախօրեին կիրանցիներին միացած զինծառայողներին, այնուհետեւ նրանց հրապարակած տեսանյութին, որով զղջում էին իրենց արարաքի համար:

«Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ»,- գրել է նա։