Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին, խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտության մասին։ Ինչ որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։

Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել' ռեգիոնալ լիդերության միջոցով մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանը վերածելով կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման։

Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ, ո'չ հաղթանակը և ո'չ էլ նույնիսկ պարտությունը, եթե իհարկե կա նպատակ։

Ուստի Բաքուն փորձում է գնալ իր համար գուցե պրագմատիկ, բայց իրականում մեզ մոտիվացնող ճանապարհով»։