Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում արհեստածին Ադրբեջանի հասցեին մեղադրանքները։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբը դիտարկվում է առնվազն որպես Նեթանյահուի կառավարության հետ Իրանի դեմ դավադիր համաձայնություններ ունեցող։

Որպես նշվածի անուղղակի ապացույց է համարվում մասնավորապես այն, որ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի դատապարտել իրանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակումը՝ հերթական անգամ ի ցույց դնելով իր հակաիրանական բնույթը»։