Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը մի օր ամբիոնից հայտարարեց՝ «44 օրյա պատերազմի զոհերի թիվը 4000-ի կարգի է, պլուս մինուս 50»:
Շուտով կհայտարարի՝ «Ցեղասպանության զոհերի թիվը 500 000 էր, պլյուս մինուս մեկ միլիոն»:
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք: Բա էս ապրիլի 24-ին ի՞նչ եք որոշել անել: Էլի 20 000 մարդով դուրս եք գալու փողոց, էդ հասկացանք: Իսկ մեջներդ գոնե 4000 հոգի կգտնվի՞, որ Նիկոլին հակադարձի: Դե էն Նիկոլին, էլի, որին ծափ էիք տալիս 2018-ին: Որին «խոստացել էիք», որ «ճամպրուկներին նստած սպասում եք իշխանափոխություն լինի, որ հայրենադարձվեք» ու ոնց որ թե չեկաք: Լավ, 1000 մարդ կգտնվի՞: Լավ, պլյուս մինուս 50»: