Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի շրջանավարտ: Ես դպրոցը ավարտել եմ նախորդ դարում: Ավելին՝ նախորդ հազարամյակում: Բայց ինչպես տեսնում ես լավ եմ պահպանվել:))
Ես ավարտել եմ դպրոցը 1995-ին, երբ պատերազմը նոր էր ավարտվել: Ավարտվել էր մեր հաղթանակով, Արցախի ազատագրմամբ: Մեր պետությանը և պետականությանը տրվել էր հզոր իմպուլս աշխարհի քարտեզի վրա մեր տեղը արժանապատիվ գրավելու համար: Մենք ստեղծել էինք 2 հայկական պետություն, 2 մարտունակ բանակ, Հայաստան-Արցախ-Սփյուռք անպարտելի միանություն և անկախության սերունդի համար հաղթող լինելու թե հնարավորություն և թե գիտակցում: Ցավոք 6 տարի առաջ մենք փշրեցինք մեր ձեռքբերումները....
Բայց կյանքը անվերջանալի պայքար է, կռիվներ, վերելքներ ու ցավոտ անկումներ, որոնց ընթացքում է հենց կոպվում մարդը, կերտվում քաղաքացին և ստեղծվում պետությունը: Երբեք չվախենաս սխալվելուց, բայց նաև պետք է ունենաս քաջություն ընդունելու սխալդ, քանզի միայն այդ պարագայում կարող ես շարժվել առաջ և չթողնել, որ անցյալի սխալը միշտ քեզ հետ քաշի, չթողնի զարգանաս և դառնա քեզ սաստող ու ցավեցնող գործիք այլոց ձեռքերում:
Ժպտա ու վայելի ոչ միայն այս օրը, այլ նաև ձգտիր դարձնել քեզ ու ընկերներիդ համար բոլոր օրերը պայծառ ու լուսավոր:
Սիրիր ծնողներիդ, հարգիր մեծերիդ, պաշտպանիր պետությունդ և թող Աստված միշտ պահապան լինի քեզ:
Սիրահարվիր և սեր տուր բոլորին: