Հիմա գոնե պարզ է, որ մեր պատերազմը չի ավարտվել, ոչ թե հիպոտետիկ խոսք է, այլ իրականություն: Դե էլ մի վախեցրեք պատերազմով: Այնպես որ պատերազմի մեջ ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
«Մնացած բացատրությունները անվտանգության հարցերի վերաբերյալ իմաստ չեմ գտնում կրկնել ու կրկնել: Ասողին լսող է պետք:
Գործողներ հեռացեք: Հեռացեք, օր առաջ, հանուն Հայաստանի, հանուն մեր հայրենիքի անվտանգության։
Հանուն Հայաստանի, 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամենօրյա առաջարկս գոնե այսօր իրականացրեք՝ կազմավորել Պաշտպանության Պետական Կոմիտե և հակաճգնաժամային կառավարիչների թիմ»,- գրել է նա: