ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Չխաբվելու և չսխալվելու լավագույն տարբերակը տենդենցները հասկանալու մեջ է, եթե դրանք հասկանում ես, ապա քեզ չեն կարող խճճել զարգացումների տրամաբանության մեջ չմտնող իրադարձությունները: Չպետք է կենտրոնանալ միայն տեսանելի իրադարձությունների վրա, դրանք հիմնականում կապ չեն ունենում իրական գործընթացների հետ: Սա կարևոր պահ է: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքագիտական և վերլուծական միտքը պետք է դուրս գա արևմտամետների և ռուսամետների սին բաժանումից ու հասկանա աշխարհի իրական զարգացումները, պատկերացնի աշխարհը 15-20 տարի հետո, հաշվարկի Հայաստանի դերը հետկապիտալիստական աշխարհում, պետք է մեր երկիրը կարողանանք ճիշտ դիրքավորել սպասվող հասարակարգային փոփոխությունների պայմաններում, երբ պետությունների դերը գնալով նվազելու է ու գործոններ են դառնալու վերազգային կառույցները: Տեսակի պաշտպանության իրական մարտահրավերները ոչ թե պատերազմն է, կամ տնտեսական էքսպանսիան, այլ պատմահոգեբանական ներազդեցությունը, տեսակի մտածողության փոփոխությունը»: