Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թասիբով ազգը ո՞նց կարող է տարածաշրջանում ամենավատ ճանապարհներն ունենալ: Տարիներ շարունակ արտասահման գործուղումների գնացած ոլորտի պատասխանատուներ, չե՞ք ամաչել, որ «լադոկ» հասկացություն ուրիշ տեղ չկա, բայց մեզ մոտ կա, չե՞ք ամաչել, որ գծանշում, արգելապատնեշներ միայն մեզ մոտ է, որ չկա, իսկ եթե մի քիչ էլ եղել է' ուղղակի խայտառակ վատ որակի ու խիստ հնացած: Լավ մենք այսքա՞ն շատ չենք սիրել ու չենք սիրում մեր երկիրը, տեսե՞լ եք ադրբեջանցիների նոր կառուցվող ճանապարհների որակը, զգացե՞լ եք չէ, որ մի քանի շաբաթում հյուսիս-հարավի չափ գործ արին, իսկ որակն ավելի լավն է: Լավ ժողովուրդ, մեր հայրենասիրությունը միայն կենացն է՞, լավ ո՞նց կարող է նույնիսկ մայրաքաղաքում լադոկներ (վառ օրինակ' իջեք Դավիթ Անհաղթով), ոնց կարող է քաղաքների կենտրոնական փողոցներում գծանշում չլինի, լուսավորություն չլինի: Ոնց կարո՞ղ է ՀՀ 30 քաղաքներում այս 30 տարվա մեջ գոնե մեկ բազմաբնակարան շենք կառուցված չլինի: Գալիս է գարունը ու մենք հերթական անգամ ունենալու ենք աֆրիկյան ճ կլասի ճանապարհներ ու գալու է վրացին, ռուսը, պարսիկը ու ծիծաղի մեզ վրա: Թե բա մենք ուրիշ ազգ ենք...»: