ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել: Որպես կանոն, պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած:
Մենք ցանկացած տիպի էսկաալացիայի կամ համգուցալուծման պարագայում, պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:
Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար' ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար' նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը:
Աստված օգնական»։