Այն, որ մեր տարածաշրջանում վաղուց անկայուն իրավիճակ է, որ կան բազմաթիվ միջպետական կոնֆլիկտային հարցեր, որոնք պատրաստի պատերազմ են, դա նորություն չէ, բայց այն, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ պետությունների սահմանների լուրջ փոփոխություն, դա արդեն ակնհայտ է:

 

Թուրքական պետությունը այս ժամանակաշրջանում ենթարկվում է փորձության: Չեմ կարծում, որ այն հզոր է այնպես , ինչպես ներկայացնում են:Թուրքական պետության կազմաքանդման մեկնարկը տրված է դեռևս երեք տարի առաջ...Այսօր, քան երբևէ քրդական միավորումները ավելի համախմբված են, ավելի իրատեսական ծրագրեր են իրագործում... Սպասենք դեպքերի զարգացմանը...

 

Կարեն Հովհաննիսյան