Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երկրորդ օրն է` «սարերում» էի, «մատրիցայից» դուրս, եթե կուզեք իմանալ, թե ինչ է կատարվում իրական կյանքում, ասեմ` մարզերի սահմաններում կանգնած են ոստիկաններ, մարդիկ մոտենալիս դնում են, անցնում են այդքան մասն ու հանում դիմակները, մտնում են փոքր ու մեծ ռեստորաններ առանց դիմակ ու ձեռնոց` էլ չեմ ասում հանգստյան գոտիները և այլն: Այս իրավիճակն ինձ հիշեցնում են մեծերի պատմած «սուխոյ զակոն»-ի շրջանը, երբ օղի կար, բայց այն մատուցել են ջերմուկի կամ լիմոնադի շշերի մեջ լցված:
Մարդկանց շրջանում շատ-շատ տարածված է, որ վարակը չափազանցված է ու որ լուրջ լիներ Փաշինյան Նիկոլը սկզբում չէր ասի, թե լուրջ չի և այլն: Իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե մի քիչ էլ փորձեն խստացնել, մարդիկ կարող են անհմազանդության գնալ, հոգնել են հատկապես ուժայինները ու կառավարության որոշումները վերահոսկող շատ թույլ, «հոգնած» համակարգ չի գնա խստացման որոշումների կատարման:
Իմ տպավորությունն այնպիսին է, որ վարակի տարածման դեմն առնելն այլևս անհնար է ու դա անելու թանկ ժամանակը կորցված»: