Լսում էի Ռուսաստանի վարչապետի ելույթը Աստանայում: Լուրջ, հավասարակշռված, աշխարհի ապագան տեսնող մարդու տպավորություն թողեց, շատ անկաշկանդ ու ազատ խոսում էր աշխարհի թվայնացումից, զգացվում էր, որ տիրապետում է ոլորտին ու հասկանում է կարևորությունը: Ղեկավար ու պատասխանատվություն ունեցող մարդու որակների մեջ շատ կարևոր է վստահություն ներշնչելը, հավասարակշիռ ու տեսլականի պատկերացում ստեղծող խոսքը ու ոչ մի դեպքում ագրեսիան: Աշխարհը առաջ կգնա, կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ ու միություններ, իսկ մենք կմնանք անցյալի հերոսների հույսին, եթե մեր ղեկավարությունը կտրուկ չփոխի իր հռետորաբանությունը, «գունային» բաժանումներն ու իրականությանը կնայի ռեալ: Հայաստան պետք է մտնի փող, լինի շրջանառություն, գոնե 4-5 քաղաք բնական զարգացում ապրի, եթե չէ'15-20 տարի հետո կունենանք հպարտ, բայց միլիոնանոց երկիր: Ընտրությունը մերն է, լրջանալ ստիպելու իրավունքն էլ:
Հ.Գ երեկ համաճարակների տարածման մասին գիտնականի խոսք էի լսում' ասում է' ուսումնասիրություններ կան, որ սթրես ապրող հասարակություններում կոլեկտիվ ու անհատական իմունիտետը խիստ նվազում է, մարդկկ դառնում են խիստ խոցելի հատկապես չարորակ ուռուցքների տարածման հանդեպ: Մեր հասարակությունը նյարդերի կծիկ է, տոն տվողը կա, օգտվողը կա: Ամեն բան փոխել է պետք:
Զոհրապ Եգանյանի էջից: