ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆեյք քշողներին պարսկերեն տեքստեր տվեք, թող տարածեն: Իսկ եթե լուրջ` պետական ինստիտուտները պետք է հնարավոր տարբերակներ ունենաին իրանցի գեներալի սպանությունից առնվազն մեկ ժամ անց, պատրաստ լինեին ապատեղեկատվությանը, օրինակ` արագ տարածեին հայկական կողմից դեպքերի մասին որևէ պաշտոնական դիրքորոշում: Մնացած տարբերակները հրապարակային գրելու ենթակա չեն, մարդիկ կան, որոնց սևի պիտակը խփել եք, բայց այդ մարդիկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղեկատվական պատերազմ են հաղթել:
     Իսկ Հայաստանում հսկայական ռեսուրս է ծախսվում ներքաղաքական հակառակորդներին հայհոյելու, դիզլայքելու ու հիմար տեսանյութեր տարածելու վրա: Շատ ենք իջել, չգիտեմ էլ տեղ կա՞ թե չէ: Կարևորը խոզի բուդն է, տոնածառը և այլն»: