ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը բազմաթիվ գրեքրի հեղինակ է, որոնք վաճառվել են հարյուր հազարավոր օրինակներով, սակայն այս հեղինակի աշխատություններից մեկը՝ Foundation (Հիմնադրամ, Ակադեմիա)-ն ներառված է շատ վերլուծական կենտրոնների սկսնակ աշխատակիցների ուսումնական պարտադիր ծրագրերում: Այս աշխատության շատ մոտավոր բովանդակությունն այն է, որ հեռու ապագայում կա ծաղկող տիեզերական քաղաքակրթություն և մի օր կայսրի մոտ է գալիս մաթեմատիկոս Սելդընը ու հայտնում, որ իր հաշվարկներով այս քաղաքակրթությանը սպասվում է մի քանի հազարամյա խորը ճգնաժամ և ապացուցում է, որ այն արդեն մոտենում է, Կայսրի այն հարցին՝ հնարավոր է արդյոք խուսափել դրանից, Սելդընը պատասխանում է, որ դա բացառված է, բայց կարելի է ճիշտ քաղաքականությամբ սեղմել ճգնաժամի տևողությունը մինչև 1000 տարի, որից հետո նորից այն կսկսի ծաղկել: Մի խոսքով՝ ստեղծվում են երկու հիմնադրամներ, որոնք իրարից անկախ սկսում են այդ ուղղությամբ աշխատանքներ տաներ և այսպես շարունակ: Այս շատ հետաքրքրիր աշխատության իմաստը նա է, որ պետք է կարողանալ ռեալ նայել ու գնահատել սպասվող զարգացումները, պետք է ճիշտ հասկանալ վտանգները ու եթե դրանք անխուսափելի են, այսօրվանից դրանք մեղմելու ուղղությամբ լուրջ աշխատանք տանել: Մեր դեպքում թերևս դա արևելյան հարևանի հետ վաղ թե ուշ սպասվող ռազմական բախումն է, բնակչության թվի նվազումը, հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովումը, տեղեկատվական սահմաններ գծելն ու պահելը և այլն: Պետք է դուրս գալ սոցցանցային մակերեսային վերլուծություններից, լուրջ մարտահրավերների դիմակայելու հարցում անհրաժեշտ է օգտագործել բոլոր գույների ներուժը»: