«Վիզաների կենտրոնը Հայաստանում միլիոններ է աշխատում, միայն այն բանի համար, որ վիզայի համար դիմող ամեն քաղաքացի 12 հզ դրամ հավելյալ գումար է վճարում, որպեսզի այդ կազմակերպությունն ընդունի դիմումը և ուղարկի համապատասխան դեսպանատուն: Սրան էլ գումարած 35 եվրոն, որ վճարվում է դեսպանատանը: Ժամանակ առ ժամանակ տարբեր ատյաններում քննարկվել է այս կենտրոնի գյության հարցը, հստակ պատասխան չկա ու հայտնի չէ, թե ում բիզնեսն է իրականում: Ես կարծում էի, որ Փաշինյանի կառավարությունն առաջիններից մեկը կփակի այս կենտրոնը, կամ կստիպի դեսպանատներին անհատական դիմումներ ևս ընդունել ուղիղ, ցավոք այդպես չեղավ ու էժանացող ավիատոմսերին զուգահեռ մեր քաղաքացիներից կլորիկ գումարներ կաշխատի այս կենտրոնը: Ես չգիտեմ, կա՞ արդյոք այլ երկիր, որտեղ պետության թողտվությամբ մասնավոր հատվածն այս աստիճանի խոշոր փողեր է հավաքում քաղաքացիներից ու ինչպես ասում են' օրենքի տառին համապատասխան: Հարգելի կառավարություն, կամ ստեղծեք այլընտրանք, կամ քննություն իրականացրեք ու պարզեք, թե ինչու 12 հզ, այլ ոչ թե 5000»:
Զոհրապ Եգանյան