Մի ծերունի ցախը ջարդեց ու շալակն առած' բռնեց տան ճամփան: Տունը հեռու էր, հոգնեց և, բեռը ցած գցելով, մահ խնդրեց: Մահն իսկույն հայտնվեց և հարցրեց, թե ինչո՟ւ է իրեն կանչել: “Որ այս ցախը շալակս տաս”,- պատասխանեց ծերուկը:
Առակս ցուցանե, որ ամեն մարդ էլ սիրում է կյանքը' ինչքան էլ ծանր լինի այն: