Գնում էր փոքրիկ Իշուկը լեռների միջև ընկած արահետով: Հետևից քարշ էր տալիս փոքրիկ սայլակ՝ լի ամեն տեսակի անպետք իրերով:
«Զվարճալի իշուկ է, - մտածեց Լեռը, - ինչո՞ւ է քարշ տալիս այդ անպետք աղբը»:
Լեռը որոշեց ծիծաղել Իշուկի վրա: Իր բարձունքներից նրա սայլակի մեջ նետեց մի մեծ մոխրագույն քար: Իշուկն ինչպես գնում էր, այդպես էլ շարունակեց գնալ: «Տարօրինակ Իշուկ է», - մտածեց Լեռը և սայլակի մեջ նետեց ևս մի մեծ քար: Իշուկը համառորեն քարշ էր տալիս իր փոքրիկ սայլակը:
Ճանապարհին նրան մարդիկ էին հանդիպում և հարցնում.
-Ինչո՞ւ ես քարշ տալիս այդ անպետք քարերը: Ավելի լավ չէ՞ կանգնես և թափես դրանք: Գնալդ ավելի կհեշտանա:
Բայց Իշուկը զարմացած նայում էր մարդկանց և համառորեն առաջ գնում՝ քարշ տալով քարերով լի սայլակը:
Իսկ Լեռն էլ ավելի մեծ ոգևորությամբ էր ծիծաղում Իշուկի վրա, զարմանալով նրա համառ հիմարության վրա, և սայլակի մեջ ավելի ու ավելի շատ քարեր էր նետում:
«Ա՜խ, ծանր է իմ բաժինը», - մտածեց Իշուկը՝ շնչահեղձ լինելով դժվարությունից:
Եվ սատկեց:
Ելենա Բորիսովայից
Ֆրիդա Կալո " Ինչ տվեց ինձ ջուրը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան