Առակ ' արաբական հին գրականությունից:
Մեկ անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությունը և, ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում: Անարդարությունն սպանում է Արդարությանը, և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի' ողջակիզում է նրա դին:

 

Արդարության բարեկամները, երկար որոնումներից հետո, գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են… թանաք: Այն օրից ի վեր, - եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը, - Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ…))))