Մի անգամ ծերուկ Սվյատոզարայի կինը որոշում է, որ իրեն ոչ ոք չի սիրում: Նեղանալով ընտանիքից՝ նա հավաքում է իր իրերը և մեկնում անհայտ ուղղությամբ: Որդին, իմանալով այդ մասին, իսկույն վազում է ծերուկի մոտ:
- Դու ինչպե՞ս կարող էիր այդպես հանգիստ թողնել մայրիկին, որ նա գնա: Ո՞ւր կարող էր նա գնալ: Իսկ եթե նրա հետ դժբաղտություն պատահի՞: Ինչո՞ւ դու նրան հետ չպահեցիր: Ինչ է, դու նրան իսկապե՞ս չես սիրրում:
Ծերուկը թոթովեց ուսերը:

 


- Ես կարող էի նրան հետ պահել, - ասաց նա, - բայց նրա սիրտը միևնույն է շարունակելու էր ցավալ, քայքայվել: Իսկ հիմա նա, միգուցե, կգտնի իր այն մասը, որից ինչ-ինչ պատճառներով զրկվել էր վերջին ժամանակներս: Ի զուր չէ, որուխտավորնորը գնում էին հեռավոր վայրեր: Ճանապարհին նրանք գնտում էին դժվար հարցերի հեշտ պատասխաններ, բուժվում էին և վերգտնում էին իրենց: Սիրել չի նշանակում պարտադիր կերպով քո մոտ պահել: Շատ ավելի կարևոր է կարողանալ ժամանակին ազատ թողնել…
Որոշ ժամանակ է անցնում, և Սվյատոզարի կինը վերադառնում է և նրանք միասին ապրում են երկար, երջանիկ կյանքով:
Օլգա Բեզմիրնայայից

Ֆրիդա Կալո "Հենրի Ֆոնդանի հիվանդանոցը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան