Թագավորը սարսափահար քնից վեր է թռչում: Արդեն որերորդ օրն է՝
նույն երազն էր տեսնում: Իբր ինքը արևի մեղմ ճառագայթների ներքո
զբոսնում էր պարտեզում, և հանկարծ տեսնում է, որ իր վրա մեղուների
պարս է հավաքվել: Մեղուներն ամենուր էին' գլխին, ձեռքերին, ոտքերին,
շորերի տակ: Դրանք չէին խայթում, բայց երբ թագավորը փորձում էր հե-
ռացնել մեղուներն իրենից, փորձում էր ազատվել դրանցից, դրանք կրկին
վերադառնում էին ու կպչում մարմնին: Մեղուներն այնքան շատ էին,
այնքան ուժեղ էին տզզում, որ թագավորին թվում էր, թե դրանք իրեն կհո-
շոտեն: Եվ ամեն անգամ վախից վեր էր թռչում:

 


Այս առավոտ թագավորը կրկին նույն երազն է տեսնում: Նա հավա-
քում է իր թագավորության բոլոր իմաստուններին և մեծ պարգև է խոս-
տանում նրան, ով կմեկնաբանի իր երազը: Իմաստուններից մեկն առաջ է
գալիս և բացատրում, որ մեղուներն առատության նշան են, հետևաբար
տարին առատ է լինելու: Մի ուրիշ իմաստուն առարկում է, թե մեղուների
հարձակումը թշնամու հարձակում է խորհրդանշում և շուտով պատե-
րազմ է լինելու:
— Դրանք Ձեր խնդիրներն են,— լսվում է հետևի շարքերից:
— Ի՞նչ,— բացականչում է թագավորը,— առա՛ջ արի: Ի՞նչ է դա նշա-
նակում:
Առաջ անցնելով ամբոխի միջով՝ թագավորի առջև հայտնվում է մի
պատանի:

 


— Դրանք Ձեր ամենօրյա խնդիրներն են, արքա՛,— բացատրում է պա-
տանին,— ինչպես բոլորի կյանքում՝ Ձեր կյանքում նույնպես փոքրիկ
շատ խնդիրներ կան, փոքրիկ, ինչպես մեղուները: Դրանք Ձեզ չեն վնա-
սում, ինչպես մեղուները Ձեզ չեն խայթում, բայց դրանք այնքան շատ են և
այնպես ուժեղ են տզզում, որ Ձեզ թվում է, թե Ձեր վերջը եկել է: Դուք
փորձում եք հեռացնել խնդիրները Ձեզանից, բայց դրանք չեն հեռանում:
Խնդիրներից հնարավոր չէ ազատվել. դրանք միշտ էլ լինում են: Ամեն ինչ
կախված է նրանից, թե ինչպես ես դրանց վերաբերվում: Եթե Դուք ուշադ-
րություն չդարձնեք մեղուների վրա և արհամարհեք նրանց տզզոցը,
նրանք կթողնեն Ձեզ ու կհեռանան:
Հիշե՛ք, հաճախ մեր առօրյա խնդիրներն այնպես ուժեղ են «տզզում»,
որ մեզ թվում է, թե այլևս ելք չկա, և մենք ի վիճակի չենք ինչ–որ բան փո-
խել: Բայց դա միայն «տզզոց» է, իսկ իրականում խնդիրները չեն կարող
մեզ լուրջ վնաս հասցնել: Եթե ուշադրություն չդարձնենք «տզզոցի» վրա,
խնդիրներն իրենք կթողնեն մեզ և կհեռանան:

 

 

Սիրարփի Մարգարյան