Մայր և որդի սահում էին անվիկավոր չմուշկներով քաղաքային սպորտային հրապարակում: Այդ նույն հրապարակում ֆուտբոլ էին խաղում մի խումբ դեռահասներ:
Տաս տարեկան տղայի համար սահմաններ չկան և օրենքներ գրված չեն, և նա սահում էր այնտեղ, որտեղ ցանկանում էր: Իսկ ցանկանում էր նա ամեն տեղ:
Մայրը սրտատրոփ հետևում էր որդուն և ֆուտբոլի գնդակին և համբերատար սպասում տղայի փորձի ձևավորմանը: Չմտածված քայլերի հետևանքները սպասեցնել չտվեցին: Չորրորդ հերթագրոհի ժամանակ գնդակի հետագիծը հանդիպեց երեխայի գլխի հետագծին: Նա, իհարկե, լաց եղավ.
- Մամ, ես անհաջողակ եմ: Ինչու՞ գնդակը հենց ինձ դիպավ:
-Դու ի՞նչ անհաջողակ, որդիս: Դու երեք անգամ անցար գնդակի տակով: Եվ միայն չորրորդ անգամ քեզ «վնասեցին»: Իսկ այդպիսի բան պատահում է միա՛յն հաջողակների հետ:
Ելենա Բորիսովայից
Ֆրիդա Կալո "Ինքնանկար Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան