2015-ի առաջին հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 785 մլրդ 595 մլն դրամ, ինչը 1,2 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:

 


Ընդ որում, բյուջեի զուտ հարկային հարկային եկամուտները ավելացել են 1,3 տոկոսով, կազմելով մոտ 761 մլրդ 581 մլն դրամ: Այդ գումարից 515 մլրդ 435 մլն դրամը կամ ամբողջ հարկային եկամուտների ավելի քան 67 տոկոսը 1000 խոշոր հարկատուները վճարած հարկերն են: Խոշոր հարկատուների առաջին տասնյակն էլ վճարել է 144 մլրդ դրամ հարկեր, որն ամբողջ հարկային եկամուտների ավելի քան 18 տոկոսն է: Տեղեկացնենք, որ հարկային դաշտում գործում են ընդհանուր առմամբ մոտ 95 հազար տնտեսվարողներ:

 

Անահիտ Ամատունի