Ֆինանսների նախարարության հրապարակած, 2015-ի առաջին կիսամյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 325 մլրդ դրամ հարկեր, որը դա կազմում է մոտ 500 մլրդ դրամ հարկային եկամուտների 65 տոկոսը:
Ընդ որում, խոշոր հարկատուների առաջին տասնյակը միասին վերցրած վճարել է գրեթե 86 մլրդ դրամ հարկեր, ինչը կազմում է Հայաստանի առաջին 1000 հարկատուների վճարածի մոտ 26,5 տոկոսը եւ Հայաստանի բոլոր հարկատուների վճարած հարկերի ավելի քան 17 տոկոսը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետեւյալն է.
ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ 24 մլրդ 316 մլն դրամ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ
ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ
ԿՈՄԲԻՆԱՏ 9 մլրդ 759 մլն դրամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ՑԱՆՑԵՐ 8 մլրդ 833 մլն դրամ
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ
ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ 7 մլրդ 760 մլն դրամ
ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ 7 մլրդ 442 մլն դրամ
ՖԼԵՇ 5 մլրդ 945 մլն դրամ
ՀԱԷԿ 4 մլրդ 604 մլն դրամ
Ղ-ՏԵԼԵԿՈՄ 4 մլրդ 282 մլն դրամ
ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 4 մլրդ 68 մլն դրամ
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ 8 մլրդ 624 մլն դրամ
Անահիտ Գրիգորյան