Ֆինանսների նախարարության հրապարակած, 2014-ի հուվար-դեկտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը' 42 մլրդ 812 մլն դրամ վճարած հարկերով, երկրորդը հեռահաորդաակցության ոլորտի առաջատար Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ) ընկերությունն է'28 մլրդ 891 մլն դրամ, երրորդը' Ալեքս Գրիգը' 21 մլրդ 571 մլն դրամ:


Այնուհետեւ գալիս են հետեւյալ ընկերութունները' Զանգեզուրի պղնձամոլիբդնեային կոմբինատ' 19 մլրդ 940 մլն դրամ, Արմենտելը' 16 մլրդ 490 մլն դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցերը' 12 մլրդ 430 մլն դրամ, Ֆլեշ ընկերությունը' 11 մլրդ 980 մլն դրամ, Գրանդ Տոբակոն' 10 մլրդ 465 մլն դրամ, Սի Թի Էս օիլ քորփորեյշնը' 9 մլրդ 618 մլն դրամ, Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը' 8 մլրդ 29 մլն դրամ:


Խոշոր հարկատուների առաջին տասնյակը միասին վերցրած վճարել է մոտ 182 մլրդ դրամ հարկեր, ապահովելով պետական բյուջեի բոլոր եկամուտների (1 տրլն 127 մլրդ դրամ) մոտ 16 տոկոսը:

 

 

Մանե Զաքարյան