Ֆինանսների նախարարության հրապարակած, 2014-ի առաջին կիսամյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 236 մլրդ դրամ հարկեր: դա կազմում է մոտ 509 մլրդ դրամ հարկային եկամուտների 67 տոկոսը:

 

Ընդ որում, խոշոր հարկատուների առաջին տասնյակը միասին վերցրած վճարել է 82,1 մլրդ դրամ հարկեր, ինչը կազմում է Հայաստանի առաջին 1000 հարկատուների վճարածի գրեթե մեկ քառորրդը կամ 25 տոկոսը եւ Հայաստանի բոլոր հարկատուների վճարած հարկերի մեկ վեցերորդը կամ 17 տոկոսը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետեւյալն է.

 

 


ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ 23 մլրդ 966 մլն դրամ
Ղ-ՏԵԼԵԿՈՄ 10 մլրդ 239 մլն դրամ
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ 9 մլրդ 606 մլն դրամ
ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ 8 մլրդ 599 մլն դրամ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ
ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ
ԿՈՄԲԻՆԱՏ 6 մլրդ 21 մլն դրամ
ՖԼԵՇ 5 մլրդ 615 մլն դրամ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
ՑԱՆՑԵՐ 5 մլրդ 477 մլն դրամ
ԳՐԱՆԴ-ՏՈԲԱԿՈ
ՀԱՅ-ԿԱՆԱԴ.Հ.Ձ 4 մլրդ 563 մլն դրամ
ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 4 մլրդ 420 մլն դրամ
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ 3 մլրդ 677 մլն դրամ

 

 

Տիգրան Խաչիկյան