2015 թ-ի բյուջեի նախագծի եկամուտների մասին խոսելիս' պետք է նշել գործիքակազմը, որն իրենից ներկայացնում է' ծանուցումների համակարգը, որը համատարած կիրառվում է հանրապետությունում, երկրորդը՝ էլեկտրոնային համակարգի ներդնումը, երրորդը՝ հսկողության ու գնումների գործիքները:
Հարկ է նշել նաև, որ եթե օրենսդրական որոշակի փոփոխություններ կհանգեցնեն բյուջե մուտքերի ավելացման, ապա կան փոփոխություններ, որոնք պատճառ կդառնան մուտքերի նվազեցման համար' օրինակ սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալուն:

 

 

Դրա նախնական գնահատականը տրվել է՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ եկամուտների կորուստ և երկրորդ փաթեթը՝ Ավելացված արժեքի հարկի փաթեթի հետ կապված՝ 5,2 միլիարդ դրամի կորուստ կունենանք: Այդ բացը պետք է լրացվի փաստաթղթաշրջանառության հաշվին, այսինքն' այն միջոցառումը, որը կիրառվում է պիտի շարունակվի շատ ավելի խորացված 2015 թվականին, պետք է տնտեսվարող սուբյեկտներից՝ խոշորներից շրջանառությունների աճն այն աստիճանի բարձրացվի, որ դա թույլ տա նրանցից գանձել ԱԱՀ, և այդ թվի նվազագույն սահմանը 12 միլիարդ դրամ լինի:

 

 


Տիգրան Խաչիկյան