Ըստ կառավարության կողմից ներկայացված 2015-ի պետական բյուջեի նախագծի, նախատեսվում է եկամուտների ավելացում: Եկող տարվա բյուջեում միայն ստվերի կրճատման և օրենսդրության փոփոխության հաշվին նախատեսվում է բյուջեի մուտքերն ավելացնել 28 մլրդ դրամով։ Առևտրականների համար շրջանառության հարկի տոկոսի նվազեցում 3,5 տոկոսից 1 տոկոսի, ընտանեկան բիզնեսի ներդրումը, որը ենթադրում է բիզնեսի այս տեսակին ամբողջությամբ ազատել հարկերից, սահմանամերձ համայնքներում ազատ տնտեսական գոտիներ, որտեղ նույնպես նախատեսվում է հարկերից զերծ բիզնես գործունեություն, ավելացված արժեքի հարկի տեղափոխում սահմանից : Կառավարության ղեկավարը ԱԺ-ում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց,որ նախատեսվում է, որ տնտեսվարողը հարկային եկամուտները կատարելու է միայն ամբողջ գումարը ստանալու դեպքում: Եկող տարվա բյուջեի նախագծով, եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 184 մլրդ դրամ' 2014-ի համեմատ 4,3 տոկոսով ավելի, իսկ բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը' 24,33 տոկոս, 2014-ի' 24,05 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշների մեջ բնականաբար ընդգրկվում է նաև վերոնշյալ' ստվերի հաշվին բյուջեի եկամուտների 35 մլրդ դրամով ավելացումը:
Հայկ Համբարձումյան