2015 թ.-ին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 1 տրլն 147 մլրդ դրամ, ինչը 0,9 տոկոսով ավելի է նախորդ 2014 թ.-ի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից: ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ հիմնական մասը կազմել են հարկերն ու տուրքերը' 1 տրլն 68 մլրդ դրամ, ինչը 2014 թ.-ի համեմատ ավելի է 0,4 տոկոսով:

 


Շրջանառության հարկից մուտքերը կազմել են 11,8 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի եկամուտների ուղիղ 1 տոկոսը, այն դեպքում, երբ այս հարկման դաշտում գործում են շուրջ 57 հազար տնտեսվարողներ, հիմնական մասը առեւտրով զբաղվողներ:

 

Կարինա Սանթրոսյան