Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 71 մլրդ դրամ, որից հարկերն ու տուրքերը' 1 տրլն 931 մլն դրամ:

Շրջանառության հարկից պետբյուջե մուտքերը, որով հարկվում են տնտեսվարողների ահռելի մեծամասնությունը' շուրջ 57 հազար, կազմել է ընդամենը 13 մլրդ 397 մլն դրամ կամ հարկային եկամուտների մոտ 1,3 տոկոսը: Այսինքն, փոքր եւ միջին բիզնեսի վճարած հարկերը կազմում են բյուջեի հենց այդքան մասը: Ակնհայտ է, որ այս շրջանառության հարկից ստացվող մուտքերը չնչին նշանակություն ունեն պետական բյուջեի եկամուտների համալրման առումով:

 

 

Անահիտ Գրիգորյան