2015-ի առաջին հունվար-հոկտեմբերին հարկերից եւ տուրքերից ստացված ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 880 մլրդ 697 մլն դրամ, ինչը 0,3 տոկոսով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:

 


Ամենամեծ մուտքերը ստացվել են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)' 351 մլրդ 668 մլն դրամ, ապա եկամտային հարկից' 252 մլրդ 281 մլն դրամ, երրորդը' շահութահարկից' 86 մլրդ 752 մլն դրամ: Սրանց հաջորդում են մաքսատուրքերը (այդ թվում ԵՏՄ բյուջեից ՀՀ հաշվեգրված) ' 51 մլրդ 671 մլն դրամ' աճը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ 23,6 տոկոս, ակցիզային հարկը' 39 մլրդ 764 մլն դրամ, նվազումը' 0,1 տոկոս, պետական տուրքերը' 26 մլրդ 440 մլն դրամ' նվազումը'5,5 տոկոս, ապա մյուս հարկատեսակները:

 

Կարինա Սանթրոսյան