Մի տիրակալ հարցրեց իր իմաստուններին հիմարության մասին՝ երկա՞ր կարելի է նրա վրա հույս դնել:
Առաջին իմաստունը պատասխանեց.
-Հիմարությունը՝ դա ընդամենը խելքի բացակայությունն է: Ինչպես մութը՝ լույսի բացակայությունն է: Այսինքն, հիմարությունն ինքն իրեն պարզապես չկա:

 

Այդ ժամանակ տիրակալը նայեց մյուս իմաստունին, որը միշտ վիճում էր առաջինի հետ: Նա առարկեց.
—Ինչպես թե չկա, եթե նրանք տառապում են դրանով, մյուսները թաքնվում են դրա ներքո, իսկ...այն խելոքների՞ն էլ է այցելում,-նա ակնհայտորեն նայեց առաջինին: Նրան, ինչին հավատում են, ինչ օգտագործում են, ինչն ազդում է՝ արդեն գոյություն ունի:
Առաջինը, այդպիսի բան լսելով, քմծիծաղ տվեց և ասաց.
-Այցելում է...դու ճիշտ ես: Այնպես, ինչպես խավարումը լուսավորում էր: Ավելի լավ է շարունակենք մեր քննարկումը, երբ նրա ազդեցությունը կավարտվի:

 


Երկրորդը չարացած նայեց նրան.
-Ես խնդիրներ չունեմ դրա հետ կապված, բայց եթե այդպես ես ցանկանում, սպասենք...Ես միայն տեղեկացնեմ մեր տիրակալին՝ խելքի և մեծահոգության լուսատու,-որ նրա խելքը կարող է գնահատել մեկ այլ խելք, ի դեպ, որ փոքր...

 


«Հա...տեսնում եմ, թե ինչպես եք դուք՝ իմաստուններդ, գնահատում մեկմեկու,-հեգնանքով մտածեց տիրակալը: Ինձ պետք են հպատակներ, որոնք հավատում են ինձ և նրանց համար իմ հեքիաթներին: Հիմա լիովին ակնհայտ է, որ նրանց հիմարության վրա կարելի է հույս դնել, եթե հասնել նրան, որ միմյանց ավելի ատեն, քան ինձ»:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Ռոմանտիկա"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան