Ըստ Ուսուցիչ Շոի, իր աշակերտներից ամենաընդունակը Գունն էր, բայց գլխավորում նրանց կարծիքները չէին համընկնում: Գունը համոզված էր, որ սոճուց խնձորներ պետք չէ սպասել, հետևաբար պնդում էր, որ անապատը հենց ստեղծված է ցույց տալու, որ ամեն ինչը չէ պտուղ տալիս: Ի պատասխան' Շոն բերեց մենակյացների օրինակը, որոնք հաստատվել էին անապատի քարանձավներում, ծնելու այն, ինչը նրանց ուժերից վեր է սովորական վայրում:
Գունն առարկեց:
-Այնտեղ ծնվածը, չի կարող ապրել մեկ այլ վայրում:
-Այլ կերպ ասած, կարծում ես, երբ դու հեռանաս մեզնից, դու կկորցնե՞ս քո շնորհը,-խորամանկորեն հարցրեց Շոն:
-Այո,-հստակ պատասխանեց Գունը,-մեր գիտելիքներն այնտեղ պետք չեն:
-Գուն, կամաց ասաց Ուսուցիչը,-անապատը մենք մեր մեջ ենք կրում...
Վարջապես Վեյը չդիմացավ.
-Միգուցե, իմաստունին տեղ չկա աշխարհում, դրա համար էլ նա ստիպված է առանձնացած ապրել: Բայց եթե նա կա, և չի կարող լինել ուրիշ, ուրեմն պե՞տք է չէ ինչ-որ բանի համար: Թեկուզ օրինակ է նրանց համար, ովքեր չեն փնտրում այն, ինչ տեսնում են շուրջը:
-Օրինակները լինում են նաև բացասական,-ավելացրեց Գունը, կամ էլ տեսիլքներ...
-Տեսիլք,-պատասխանեց նրան Ուսուցիչը,-դա ոչ լավ է, ոչ վատ:
Տեսիլքը հորինվածք չէ: Այն գայթակղություն է անտեղյակների համար, քանի որ պատկերում է մոտ այն, ինչը նրանցից շատ հեռու է:
Ցին այս բառերը լսում էր հուսահատությամբ:
Ալեքսանդր Բելլից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան