Վիճողները դիմեցին մի հարցով Ամուին. «Ինչի՞ն է ձգտում մարդը» : Իմաստունը համաձայնեց լսել նրանց: Առաջինը բացականչեց.
- Չեմ հասկանում, ինչի՞ մասին է վեճը: Պարզ է, որ երջանկությանը:
- Սովորաբար այն բանին, որպեսզի խուսափեն վատից,- ասաց երկրորդը:
- Գիտելիքին,- վստահաբար ասաց երրորդը: - Այն օգնում է խուսափել դժբախտությունից: Իսկ դրա բացակայությունը բավարար է երջանկության համար, որի մասին դուք խոսում եք:
Չորրորդը չհամաձայնեց նրանց հետ.
- Ցանկացած մահկանացու ուզում է սիրված լինել: Ինչ են մահկանացուները, եթե այդ նույնը ցանկանում է Բարձրյալը:
Ամուն լսեց և հանկարծակի ասաց.
- Մարդը ձգտում է լինել իր նմանների մեջ:
Չորսն էլ տարակուսելով ինչ-որ ժամանակ նայեցին իմաստունին: Հետո առաջինը զարմացած նայեց մնացածներին: Չորրորդը ուսերը թափ տվեց: Ճշտել որոշեց միայն երրորդը.
- Դու ուզում ես ասել, Ամո՛ւ, որ միայն մարդկանց միջև մարդը կարող է հասկացված լինել և հետո լինել երջանիկ, գիտակցի և սիրի՞:
Իմաստունը պատասխանեց.
- Ես չասացի, որ անպայման մարդկանց միջև: Ես ասացի. «Մարդը ձգտում է լինել իր նմանների մեջ»: Ինչպես բոլոր կենդանի էակները:

 


Հիմա էլ լռեց երրորդը: Տեսնելով, որ իրեն չեն հասկանում, Ամուն պարզաբանեց.
- Պատկերացրեք՝ դուք միայնակ արթնացել եք, իսկ մյուսները ոչ: Եվ կարծես թե չի արթնանա ոչ ոք: Սարսափահար վազում եք տնից տուն ՝ համոզվելով դրանում: Ով ոք չի արձագանքում ձեր կանչին: Գալիս է ժամանակ, դուք վերադառնում եք տուն՝ մտածելով ինչպես ապրել հետո: Շուտով Ձեր տխուր մտքերը ընդհատվում են ամեն կողմից լսվող ուժեղ ճռճռոցով: Ոչինչ չհասկանալով նայում եք պատուհանից, նրանք, ում փորձում էիք արթնացնել, դուրս են եկել: Եվ նկատում եք, որ նրանք, հսկայական հինգաչքանի մորեխներ են, որոնք տեսնում են նաև ետևից: Հիմա դուք չեք պատրաստվում դուրս գալ՝ նորից չիմանալով, թե ինչ անել: Բայց սարսափի մեջ ընկնում եք այն բանից հետո, երբ հանկարծակի տեսնում եք Ձեզ հայելու մոտ՝ նկատելով, որ չեք տարբերվում մնացած արթնացածներից: Նույնիսկ մտածում եք՝ իսկ միթե դուք առաջինն եք վերածվել մորեխի, երբ դեռ մյուսները այդպիսին չէին դարձել.... Պարզվում է, մորեխ լինել հրաշալի է. հեշտությամբ թռչում եք տանից բարձր, ցատկում փողոցով: Ձեր կողքով կթռվռա մեկ այլ մորեխ: Նա Ձեզ դուր է գալիս, դուք միասին տարվում եք խաղով, և արդյունքում զավակներ կունենաք: Ասելով դա, իմաստունը նայեց շշմած վիճողներին և ավելացրեց.
- Այսպես ես պատասխանում եմ Ձեր հարցին: Չնայած, դժվար թե այն Ձեզ օգնի: Եվ հեռացավ:
Չորսն էլ նայեցին նրա ետևից՝ ոչ մի ձայն չհանելով: Հետո չորրորդը ձայնը բարձրացրեց.
- Նրա այլաբանությունը պարզ է՝ սիրո օգտին է: Առանց զույգի՝ ոչ միայն չկա մարդ, այլև՝ ապագա: Որտեղի՞ց ապագա առանց սերունդի:
- Անհրաժեշտ է հարմարվել ցանկացած պայմանի, ձգտել խուսափել վատից,- հաստատեց Ամուի տարբերակը երկրորդը:
- Երջանկությունը նրանում է, որպեսզի լինել,- տվեց իր մեկնաբանությունը առաջինը: - Եվ ավելի լավ է կենդանի մորեխ, քան մահացած մարդ, որին չես արթնացնի:
- Ոչ, տարուբերեց գլուխը երրորդը,- Մորեխին հանգստացրեց այն գիտելիքն ու իմացությունը, որ նա այնպիսին է, ինչպես բոլորը...
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Լողացողը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան