Ինչ որ մեկը Խէին պատմել էր մի մարդու պատմություն, ով ողջ կյանքը նստել էր խաչմերուկին, բայց այդպես էլ չէր բացել բերանը, որովհետև այդպես էլ չէր հանդիպել արժանի զրուցակցի, ում կդիմեր կարևոր հարցերով:
Խէն լսեց և հարցրեց.
- Ինչպե՞ս ես կարծում, այսպիսի մարդը պե՞տք է ունենա հպարտություն:
- Ենթադրում եմ, որ այո:
- Եվ ուժե՞ղ, եթե ողջ կյանքում նա չի գտել ոչ մեկին իրենից արժանի:

 


- Շատ ուժեղ է:
- Այդ դեպքում քո պատմությունը ճիշտ չէ, կամ էլ ունենալով այդքան ուժեղ հպարտություն, նա չէր նստի միևնույն տեղում, այլ կմտածեր մի ինչ-որ բան, որպեսզի իր վրա ուշադրություն սևեռեր:
Հնարամիտը ամաչելուց լռեց՝ չիմանալով ինչ պատասխանի:
- Դրա համար էլ հորինի՛ր մեկ այլ պատմություն, որ մենք դեռևս կքննարկենք,- առաջարկեց Խէն:
Երբ նա գնաց, աշակերտներից մեկը հարցրեց.
- Օ՜: Խէ: Բայց մարդիկ պատմությունից սպասո՞ւմ են ճիշտը:
Խէն ժպտաց և խրախուսանքով կախեց իր սափրած գլուխը:
Ալեքսանդր Բելլից

Ուիլյամ Բլեյք "Երուսաղեմ, Ալբիոնի ճառագայթումը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան