Ամուն ճամփորդում էր մի աշակերտի հետ: Նրանք գնացին մի տուն, որտեղ տանտերը հանդիսավոր հայտարարեց.
- Մեզ մոտ հյուր է մեծն իմաստունը, ով գիտի բոլոր հարցերի պատախանները: Եթե սիրալիր Ամուն մեզ չմերժի, ապա այսօր կարող ենք շատ բան իմանալ: Թող նա պատասխանի ամեն մեկի թեկուզև մի հարցի: Եկեք խնդրենք սիրելի հյուրին:
Բոլորը գրեթե միասին բացականչեցին.
- Խնդրում ենք Ամու, Դե խնդրում ենք:
Իմաստունը առաջ եկավ, խոնարհվեց բոլորի առաջ, որից հետո ասաց.
- Հարգարժան հյուրեր: Ենթադրում եմ, որ Ձեր մեջ քչերը չեն, որ գիտեն իրենց հարցերի պատասխանները: Հնարավոր է, որ այստեղ բոլորն են այդպիսին: Եվ բանը Ձեզ մեջ չէ, սովորաբար ես հանդիպում եմ ամենուր: Ինչո՞ւ ոչ ոք չի հավատում իր պատասխաններին: Որովհետև նրանք հաճելի չեն: Դուք հույս ունեք այլ բան լսել իմ բերանից: Բայց ես ստիպված եմ վշտացնել ամեն հարցնողին: Դրա համար էլ լավ մտածեք ինձ հարց տալուց առաջ:
Այդպիսի հայտարարությունից հետո ոչ ոք չշտապեց հարց տալ: Որպեսզի անհարմար իրավիճակը հարթվի, տանտերը առաջարկեց ամենախիզախներին հարցեր տալ իմաստունին:
Ամուի մոտ հերթ գոյացավ այդ ժամանակ: Իմաստունին նստեցրեցին անկյունում, և հերթով գալիս էին իր մոտ, նստում կողքը և խոսում շատ կամաց: Ավաղ, Ամուն պարզվեց իրավացի էր: Նրա մոտից գնում էին պարզորեն վշտացած: Որոշները, հատկապես շատ բարկացածները, զրույցից հետո հրաժեշտ տվեցին տանտիրոջը, որը արդեն մտքով հանդիմանում էր իր ձեռնարկածը:
Վերջինը պարզվեց երիտասարդ, երկչոտ մի տղա է: Ամուի աշակերտներից մեկը մոտեցավ այդ պահին և լսեց նրանց խոսակցությունը: Երիտասարդ տղան չէր կարողանում ոչ մի բառ արտասանել: Այդքան փոփոխվող դեմքերից հետո, նա չվորոշեց ինչ-որ բան հարցնել: Ամուն նայեց նրան և ասաց.
- Շատ լավ, ես քեզ կօգնեմ:
Անսպասելիությունից վերջինս զարմանքից աչքերը հառեց իմաստունին:
- Քո հարցը, ըստ էության ճակատագրի մասին է: Դու երազում ես դրսևորել քեզ, բայց վախենում ես՝ հանկարծ չստացվի՞: Ինչպե՞ս իմանալ այդ մասին: Ես ճի՞շտ եմ ասում:
Դժբախտը գլխով արեց: Ամուն ժպտաց:
- Կա միայն մի հնար իմանալու: Կռահո՞ւմ ես, թե որ:
Խեղճը միայն թափահարեց գլուխը: Այդժամանակ իմաստունը բացատրեց.
- Միակ հնարը իմանալ՝ կստացվի դա քեզ մոտ թե ոչ, դա փորձելն է:
Ամենը լսելով աշակերտը թեքվեց, որպեսզի թաքցնի ժպիտը: Եվ չտեսավ երիտասարդի մթագնած աչքերը: Երբ նրանք արդեն գնացին հյուրի մոտից, աշակերտը հետաքրքրվեց.
- Վերջին երիտասարդը, որ հարցնում էր ճակատագրի մասին…..
- Ավելի շուտ, Ագ, նա լուրջ ոչնչի չի հասնի: Քանի որ ճակատագիրը պահանջում է ‹‹ճանաչել››, ինչպես նաև հարցնել՝ ինչպես կարելի է այն անել: Ո՞վ է հասնողներից երբևէ օրհնություն խնդրում:
Մի քանի քայլից իմաստունը ասաց.
- Կա մի առակ այն մասին, թե ինչպես այդպիսի անվստահ մարդը գնում է հրաշալի մի պալատ –բերդ, որի մուտքը հսկում էին պահնորդները՝ մերկացրած թրերով: Նա իր ողջ կյանքը նստեց դռնից մի քիչ այն կողմ՝ այդպես էլ չհամարձակվելով մտնել ներս: Մի անգամ իր աչքի առաջ սպանեցին հերոսին, ով լինելով վիրավոր, ամեն դեպքում ներխուժել էր ներս: Բայց այդ օրինակը միայն սարսափեցրել էր դիտողին: Մահից առաջ նա հետաքրքրվեց պահնորդներից՝ խոնարհվելով նրանց առաջ. ‹‹Ո՞ւմ համար է նախատեսված այս մուտքը, որտեղ դուք ոչ ոքի չեք թույլ տալիս››: Եվ նրան պատասխանեցին. ‹‹Միայն քեզ համար: Բայց դու նույնիսկ չմոտեցար››:
Առակը մեծ ազդեցություն թողեց աշակերտի վրա: Ի՞նչ էր այդտեղ պետք ավելացնել; Բայց Ամուն ավելացրեց, ինչպես միշտ զարմացնելով.
- Տեսնում եմ քեզ դուր եկավ առակը: Եվ այն իրոք լավն է, չնայած….կեղծ: Ոչ մեկին ոչ մի տեղ չեն սպասում: Եվ պալատը մուտք չունի: Միայն, երբ ինչ-որ մեկն ուզում է մտնել՝ ելք գտնում է, ոչ ոքին չհարցնելով:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Պար"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան