Մի ժամանակ, երբ ամեն բան դեռ սկզբում էր, բայց արդեն կար, փսփսում էին երկու ընկերուհի՝ Երջանկությունը և Սերը: Սովորաբար նրանք միմյանց միայն հաճելի բաներ էին ասում, իսկ այստեղ հանկարծ...
-Ինչու՞ են ասում, որ դու հուսալի չես,-հարցրեց Սերը,-իբր գալիս ես, երբ լավ է, և գնում ես, երբ վատ է:
-Լսիր նրանք շատ են՝ այդ կատակասերները,-պատասխանեց Երջանկությունը,-եթե իմանաս ինչ են խոսում քո մասին՝ կդադարես նրանց հետ գործ ունենալ:
-ԵՎ այդ ի՞նչ են պատմում, որ ես չգիտեմ,-հետաքրքրվեց Սերը:
-Ես զզվելի բաները չեմ կրկնում,-հայտարարեց Երջանկությունը:
Բայց բառերն ասված էին, իսկ կանացի հետաքրքրասիրությունը սարսափելի ուժ է: ԵՎ այդ պատճառով զրույցը շարունակվեց:

 


-Բայց մենք գաղտնիքներ չունե՞նք չէ միմյանցից,-հարցրեց Սերը:
-Հուսով եմ,-պատասխանեց Երջանկությունը:
Այդ դեպքում ասա, ի՞նչ ես կարծում, մենք միշտ պետք է լինենք միասին ու իրար կողմից:
-Պետք լինելը պետք է...
-Մինչև վերջ ասա ընկերուհիս:
-Բայց ոչ միշտ ենք լինում:
Լսելով դա Սերը մտածեց. «Միթե՞ իրականում այդպես է: Իսկ միթե՞ լինում է երջանկություն առանց սիրո»: ԵՎ հարցրեց այդ մասին: Երջանկությունը ներսում վրդովվեց. «Ախ դու, ինձ միայն իրեն վրադիր է ընկալում: Պե՛տք է բացել նրա աչքերը»:
-Այն էլ ինչպես է լինում: Իսկ պատահում է, որ սիրո մեջ երջանկություն չի լինում:
Սերը շատ զարմացավ.

 


-Այդ ինչպե՞ս: Չէ որ դա ճիշտ չէ:
-Միգուցե և ճիշտ չէ,-պատասխանում էր Երջանկությունը,-բայց անընդհատ է և կողքիդ:
-Կիսվիր,-խնդրեց Սերը,-չէ որ ես կույր եմ և անփորձ:
-Թող այդպես լինի, կբացեմ աչքերտ,-համաձայնվեց Երջանկությունը, որն ընդհանրապես ո՛չ սիրող էր, ո՛չ նախանձող:
-Սկսենք նրանից, որ անպատասխան սեր կա: Իսկ եթե կա, ուրեմն սիրող կողմը դժբախտ է: Նաև ասում են, որ սիրո մեջ հավասարություն չկա՝ մի կողմը համբուրում է, իսկ մյուս կողմը միայն թույլ է տալիս իրեն համբուրել:
Սերը ոչինչ չգտավ ասելու և լռեց:
-Գնանք առաջ ընկերուհիս: Սիրում են անել ոչ միայն լավ արարքներ, այլ նաև սարսափելի:
Այդտեղ Սերը չդիմացավ.
-Այդ ժամանակ երջանկություն էլ են զգում:
-ԵՎ այդպես սակայն միշտ չէ լինում: Հետո հաճախ են սխալները խոստովանում, բայց ուշ է:
-Սիրում են նաև կործանարար կրքեր, փողեր, իշխանություն,-շարունակեց Երջանկությունը,-իսկ գլխավորը՝ այդ չարագործներին նույնպես սիրում են, խոնարհվում են նրանց առջև և դարձնում պաշտամունքի առարկա:

 


-Բայց նրանք, ովքեր սիրում են դա՝ երջանի՞կ են,-չդիմացավ Սերը:
-Լինում են, բայց պարտադիր չէ: Կարևորը, որ նրանք ուրիշներին են դժբախտացնում: Իսկ իշխանություն ու ուժ ունեցողներին բավական է դա իմանալ: Հիմարացվածների երկրպագության վրա նրանք միայն մտովի ծիծաղում են:
Սերը լիովին տխրեց: Նկատելով դա՝ Երջանկությունը հարցրեց.
-Լա՞վ չես զգում ընկեուհիս:
-Դու դեռ հարցնու՞մ ես,-զարմացավ Սերը:
-Բայց չէ որ ես չեմ հեռանում,-պատասխանեց Երջանկությունը,-իսկ դու իմ մասին չար խոսքեր տարածեցիր, որ ես անհույս եմ և լքում եմ դժբախտությամ մեջ: Կարծես թե դու դրա համար ուրա՞խ չես:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Նրա գաղտնի այգու բանալին"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան