Խէն միշտ ասում էր. "Ինքն իրեն ոչինչ գոյություն չունի: Այն գոյություն ունի ինչ-որ բանի համար և ինչ-որ բանի հետ միասին, առանց որի անհնար է, ինչպես և մնացած նրա բաղկացուցիչները: Ամեն բան հարկավոր է՝ դարձնելով մի շղթան անհրաժեշտ շղթայի օղակներ: Շատը նույնպես կախված է քչից, և ոչ միայն հակառակը":
Մի անգամ զբոսանքի ժամանակ այգում զրուցակիցը դիմեց Խէին.
- Որքանով ես հասկանում եմ, ուղիները հարթում են նրանք, ովքեր դրան ընդունակ են: Մնացածները միայն հետևում են նրան, նորոգում են այդ ճանապարհները և լայնացնում են նրանց: Ինչպես նաև, նրանց փոխարեն որոշում են ուրիշները, նրանցից որով գնան, որ իրենց հանդիպեն ճանապարհին և ինչ այդ մասին մտածեն: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ իրենք չեն ընտրում իրենց ճանապարհը, այլ ճանապարհն է իրենց ընտրում : Եվ նրանց համար դա այդպես էլ կա:

 

 


Խէն իջեցրեց գլուխը և ուշադիր լսում էր միայն:
- Բայց և նաև,- շարունակեց նրա զրուցակիցը,- ովքեր բացում են նոր ճանապարհներ, գործում են՝ հույսները դնելով ներքին ձայնի վրա: Նրանք ուղղակի այլ կերպ չեն կարող վարվել, չէ՞ որ դա ուժեղ է իրենցից: Երբեմն նույնիսկ ուժեղ է ինքնապահպանման բնազդից: Եթե նրանք չեն արձագանքում, որը իրենց համար և՛ պարգև է համարվում, և՛ անեծք, ապա ուղղակի կմահանան: Կամ էլ վհատվում են, հուսալքվում, դառնում դժբախտ… Նրանք, նույնիսկ լսելով էլ նրան, ոչ հաճախ ավարտվում են նման կերպով, բայց…
Ավելի մեծ էֆեկտիվության համար զրուցակիցը իր եզրակացությունը արեց մի փոքր դադարից հետո և ավարտեց միտքը՝ գոհ իր պարադոքսալությունից.
- Ուրեմն այսպես՝ հարաբերակցվելով առաջին բացողների հետ ակամա և նրանց հետ, ում համար նրանք ստեղծում են ճանապարհներ, որից հետո կյանքի տերը առաջ է անցնում կախյալներից, ինձ թվում է, որ ազատ չեն ինչպես նրանք, այնպես էլ ուրիշները:

 

 


Այդտեղ Խէն արձագանքեց.
- Բայց ինչո՞ւ են այդ դեպքում այդ ‹‹կախյալները ›› նախանձում պարգևի տիրակալներին, իսկ վերջիններս նրանց ՝ ոչ:
Զրուցակիցը, կարծես թե չսպասելով նման հարցի, արագ պատասխան գտավ.
- Ես ճշգրտեմ: Կախյալները նախանձում են փառքին և հաջողությանը, որ բերում է իր հետ շռայլ վարձատրություն: Հանճարներին, մահացողներին և չքավորներին ոչ ոք չի նախանձում:
- Դե, այդպես մի ասա: Կան ոչ քիչ մահպատժի դատապարտվածներ, որ մեծ ուրախությամբ կփոխեին իրենց տեղը նրանց հետ:
Այդ բառերով Խէն լարված նայեց զրուցակցին: Նա շփոթվեց և կախեց գլուխը: Իսկ Խէն շարունակեց.
- Բայց ինձ դուր է գալիս քո մտքերի քայլերը: Կարելի է այն շարունակել ավելացնելով նաև ‹‹կյանքի տերերին››, որոնք, ինչպես հայտնի է, համարվում են ստրուկները իրենց ստրուկների, քանի որ առանց նրանց չեն կարող տեր լինել: Նշանակում է, նրանք նույնպես կապված են: Նույնիսկ գիշատիչները կախված են իրենց զոհերից: Չլինեն վերջինները՝ չի մնա և գիշատիչ: Ավելի քան, փառքի և հաջողության ստրուկները կախված են հասարակությունից, որոնց հիացմունքում են նրանք լողում: Նրանց հասարակությունը հենց այդ շնորհակալ ‹‹կախյալներն›› են: Էլ ո՞վ պետք է հիշի "առաջին անցնողներին", որոնք այդքան քիչ են:

 

 


Զրուցակիցը մտազբաղ արտահայտվեց.
- Նշանակում է, ամեն բան կախված է մյուսից… Բայց եթե աշխարհը ղեկավարի պարահանդեսը՝ հաշվի չառնելով այդ կախվածությունը, իսկ մենք կախված ենք սիրուց, այսինքն Ստեղծողից, ապա…
Նա հստակ վախեցավ իր մտքերի արդյունքից: Նրա փոխարեն միտքը ավարտեց իմաստունը.
- ….այդ դեպքում և Աստված է կախված իր նկատմամբ սիրուց: Իզուր չէ, որ նա այդքան դրա կարիքն ունի: Ինչպես և մենք բոլորս:
- Այսինքն մենք նրան անհրաժեշտ ենք, որպեսզի լինի ում սիրել և ումից ստանալ շնորհակալություն…
- Լրիվ հնարավոր է,- համաձայնեց Խէն: - Մի պայմանով:
Զրուցակիցը հարցական հայացքով նայեց վարպետի վրա:
- … եթե նա կա և եթե նա նման է մարդկանց:
Ալեքսանդր Բելլից

Ուիլյամ Բլեյք "Նավուխոդոնասոր"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան