Մահաբեր գեղեցկություն. աշխարհի առաջին ատոմային աղետը
1946թ. ամռանը ԱՄՆ-ն անցկարեց «Crossroads» («Խաչմերուկ») գործողությունը' ատոմային ռումբի փորձարկմամբ: Օպերացիան ենթադրում էր երեք պայթուն, սակայն իրականացվեց միայն երկուսը:
Երկրորդ ռումբը' 23 կիլոտոն հոզորությամբ «Baker»-ը, պայթեցվեց 27 մետր խորության վրա Մարշալլյան կղզիների ջրերում: Պայթունի հետևանքները այնքան կործանարար էին, որ ԱՄՆ-ն դադարեցրեց երրորդ ռումբի փորձարկումը:
«Baker»-ի պայթունի ընթացքում արված լուսանկարները նման չեն մյուս ատոմային ռումբերի պայթունի ժամանակ ֆիքսած կադրերին: Վեր բարձրացող ջրի շիթը հասնում էր 3կմ-ի: Մոտակա նավերը հզոր ալիքի հարվածից դեն էին նետվել' ասես խաղալիքներ լինեին:
«Baker»-ի պայթունը որակվել է որպես աշխարհի առաջին ատոմային աղետ: