Պատանի հասակից հայ պատանին ծանոթանալով մեր ժողովրդի պատմությանը, հատկապես տպավորվում է այն ժամանակներով ու հերոսներով, ովքեր աչքի են ընկել ռազմական փառքով ու հաղթանակներով: Պետություն բացակայության կամ կիսանկախ, թույլ պետության գոյության պարագայում այդ փառքի ու հաղթանակների հիշողությունը մշտապես ուղեկցել ու ուղեկցում է հայ մարդուն. ունենալ ուժեղ, անպարտելի բանակ, արդյունքում՝ ունենալ նաեւ ուժեղ պետություն: Լավ է, թե վատ՝ մնացած հարցերը (սոցիալական, քաղաքական, տնտեսական) կարծես ածանցվել են դրան…
Այսօր հանրային գիտակցության մեջ ընդհանրական է այն կարծիքը, թե Հայաստանի 3-րդ հանրապետության ամենամեծ ձեռքբերումը Հայոց բանակն է՝ անգամ իր բացթողումներով ու թերություններով: Ու հայ մարդը երեխայի պես է փայփայում բանակին, հայ զինվորին:
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ…