Բանակում իդեալական միջանձնային կանոնադրական հարաբերություններ չէր լինի նաև այն դեպքում, եթե ամբողջ անձնակազմը նույն տնից դուրս եկած լիներ...նույնիսկ նույն տանը մեծացած ու դաստիարակված երեխաները չեն նույն կերպ մտածում, ապրում, ուր մնաց տարբեր դաստիարակություն տեսած կամ ընդհանրապես դաստիարակություն չտեսած մարդիկ: Բանակում ամենադժվարն է վերադատիարակել արդեն 18 տարին բոլորած մարդուն, որովհետև արդեն մեծամասամբ՝ բնավորության առանցքային դրույթներով կայացած անձինք են, ում մոտ բնական հակազդեցություն է առաջանում, երբ փորձում ես իր տարիներով արմատավորված համոզմունքներին հակառակ բան ասել կամ առավել ևս հրամայել...զինվորը պետք է դաստիարակվի ոչ թե միայն բանակում, այլ տանը, մանկապարտեզում, դպրոցում ու նոր միայն բանակում...զինվորը պիտի բանակ ոտք դնի արդեն կայացած որպես ՀԱՅ, գիտակից, որ եկել է ոչ թե մի կերպ երկու տարին ուզած-չուզած անցկացնելու, այլ ռազմարվեստին, զենքին տիրապետելու,ֆիզիկապես կոփվելու, ուսման բացը լրացնելու ու ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պահելու: Բանակում սպան ու զինվորը պետք է ընկեր լինեն, պետք է կարգապահությունը հիմնված լինի ոչ թե վախի, այլ փոխադարձ հարգանքի ու վստահության: Սպաները պետք է լինեն նաև հոգեբան ու զինվորին պետք է ընկալեն որպես իրենց փոքր եղբայր: Իսկ զինվորը երկու տարի պիտի համոզված, որ սպան է այն մարդը, ում կարող է դիմել ցանկացած ողջամիտ հարցով ու ստանալ հարցի լուծում, պետք է սպային ընդունի, որպես ավագ ընկեր եղբայր:


Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել իմ սպաներին, ում մարդկային վերաբերմունքի , անձնական հոգատարության ու աջակցության շնորհիվ երկու տարի անտրտունջ ծառայել եմ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ու հպարտ, պարտքս հայրենիքիս առաջ կատարած, լի նոր գիտելիքներով ու կոփված վերադարձել՝ մտնելու կյանքի մի նոր փուլ, ուր արդեն ավելի հեշտ է դժվարություններին դիմակայել ու հստակ ուրվագծել ապագաս:

 

Գագիկ Մամուլյան