Սովին կարող ենք դիմակայել, ցրտին՝ մի կերպ կդիմակայենք, բայց առանց ԲԱՆԱԿ մենք դատապարտված կլինենք ոչնչացման, իսկ եթե բանակը չեղավ տարածաշրջանի ամենահզորը, մենք կդառնանք պարզապես խաղաքարտ, որը հարմար պահին կարող են նետել սեղանին և տանուլ տալ հանուն խաղացողի ազգային շահի... Տարվա մարդ տիտղոսն ում ուզում եք տվեք, բայցի ԴԱՐԻ ՄԱՐԴԸ Հայոց բանակի ԶԻՆՎՈՐՆ ու ՍՊԱՆ է ... Այն զինվորը, որ դիրքը կարողանում է պահել միայնակ, այն սպան, որ հանուն զինվորի չի լքում մարտական դիրքը՝ թեկուզ ժամանակավորապես, և նահատակվում է ... Հայոց աշխարհի հզոր մայրեր, որդեկորույս մայրեր, ձեր ցավը տան սարերին սարերը չեն տանի, ձեր ցավը տան քարերին, քարերը չեն տանի, այդ ո՞նց եք դուք տանում ձեր ցավը , մեր ցավը... Դարի մարդ՝ Հայոց բանակի զինվոր...
Կարեն Հովհաննիսյան