Այն փաստը, որ կարելի է ստել՝ ասելով ճշմարտությունը և նրա տրամաբանական հակադրությունը, լինել ճշմարիտ՝ ասելով սուտ բաներ, վերջնական խառնաշփոթ առաջացրեց իմ մտքերում:
- Դա սարսափելի է, Խորխե՛,- ասացի ես: Դա նշանակում է, որ ճշմարտությունը վերածվում է սուբյեկտիվ և հետևողական հարաբերական հասկացության:
- Բայց ամեն դեպքում, այս ողջ ասվածից հետո խառնաշփոթություն է առաջանում «սուտ» հասկացության մեջ, այլ ոչ թե «ճշմարտություն»: Ճշմարտությունը կարող է մնալ բացարձակ, նույնիսկ եթե մենք թույլ տանք, որ հայտնենք ճշմարտանման ինչ-որ սուտ հաստատումներ, դա չի նշանակում ստել: Նամանավանդ, որքանով որ մեր ճշտի մասին պատկերացումները կապված են մեր համոզմունքների համակարգի հետ, մենք անխուսափելիորեն գալիս ենք այդ նույն եզրակացությանը, ինչը և դու (Ես նրան նույնպես առանձնացնում եմ այդ և այլ պատճառներով)՝ ճշմարտությունը հարաբերական, սուբյեկտիվ, և թույլ տուր ինձ ավելացնել՝ փոփոխական և մասնակի է:
- Ամեն բան ճիշտ է,- համաձայնեցի ես: Եվ դա ոչ մի կերպ չի ազդում իմ նախորդող խոսքերի վրա: Ինձ բարկացնում է, երբ ինձ ստում են: Այլ կերպ ասած՝ այդպես է դա, թե՝ ոչ, ինձ բարկացնում է, երբ ինձ ինչ-որ բան են ասում, իսկ ես գիտեմ, որ դա սխալ է: Եվ նույնիսկ ոչ հարաբերական, սուբյեկտիվ և մասնակի ճիշտ նրա համար, ով դա ասում է: Ինձ բարկացնում է, երբ ինձ ստում են:
- Իսկ դու ինչո՞ւ ես մտածում, որ քեզ խաբում են:
- Նորի՞ց, - զայրացա ես:- Նորի՞ց:
- Ես ուզում էի հարցնեմ, ինչո՞ւ ես դու մտածում, որ խաբում են հենց ՔԵԶ:
- Ինչպես թե ինչու՞: Հենց ինձ են ասում սուտը, ինչի մասին խոսքը գնում է,- ասացի ես սրտեղված:
- Մի՛ բարկացիր: Ես մտածում եմ, որ երբ ինչ-որ մեկը ստում է, նա ընդամենը ստում է:
Այսինքն չի խաբում ՔԵԶ կամ ԻՆՁ: ՈՒղղակի ՍՏՈՒՄ է: Լավագույն դեպքում ստում է ԻՐԵՆ:
- Ո՛չ
- Այո: Ինչո՞ւ են մարդիկ ստում, Դեմիա՛ն: Մտածի՛ր: Ինչո՞ւ:
- Որտեղի՞ց ես իմանամ, հազարավոր պատճառներ կան.....
- Ասա՛ ինձ գոնե մեկը: Այն, որը փչացրել է քո տրամադրությունը սեանսից առաջ:
- Նրա համար, որպեսզի թաքցնի ինչ-որ վատ արարք:
- Իսկ նրա ինչի՞ն է պետք դա թաքցնել:
- Որպեսզի մեկ ուրիշը իրեն չդատի:
- Իսկ ինչո՞ւ նա չի ուզում , որ իրեն դատեն:
- Որովհետև գիտի, որ այդ ուրիշը երես կթեքի իրենից:
- Եվ ինչո՞ւ նա դա չի ուզում:
- Որովհետև այդ մարդը թանկ է իր համար:
- Ե՞վ
- Եվ... նա չի ուզում պատասխան տա իր արաքների համար:
- Այսինքն, չի ուզում պատասխանատվություն:
- Իհարկե:
- Լավ: Ասենք, դա ստի իննսունինը տոկոսի խթանիչ պատճառ է:
- Մտածում եմ, որ այո:
- Լավ: Իսկ որտե՞ղից է հայտնի ստախոսին, որ նա ստիպված է պատասխանատվություն կրել: Ո՞վ է նշանակում պատասխանատվության աստիճանը:
- Ոչ ոք: Նա ինքը:
- Հենց այդպես: Նա ինքը:
- Ե՞վ
- Ինչպե՞ս դու չես հասկանում: Ստախոսը նա չէ, ով վախենում է ուրիշ մարդկանց քննադատությունից և այդպիսի քննադատության հետևանքներից: Ստախոսը արդեն դատել և դատապարտել է ինքն իրեն: Հասկանո՞ւմ ես: Գործն արդեն ուսումնասիրված է: Ստախոսը թաքնվում է իր սեփական դատից, իր սեփական դատավճռից և իր սեփական պատասխանատվությունից: Ինչպես ես արդեն ասացի, խնդիրը ուրիշ մարդու մեջ չէ, այլ նրա, ով ստում է:
Ես սառեցի: Ամեն բան ճիշտ էր: Ես գիտեի դա, քանի որ ուսումնասիրել էի դա դրսից և ներսից: Ես արդեն ստում էի նրանից հետո, երբ դատեցի և դատապարտեցի ինքս ինձ:
- Բայց ախր ճիշտ է, որ նա ինձ խաբում է:
- Իհարկե ճիշտ է, ինչպես, երբ իմ մայրը խոսում էր իմ եղբայր Կաչոյի մասին՝ «Նա ինձ մոտ ոչինչ իչ ուտում»: Իմ եղբայրը ՆՐԱ մոտ միս չէր ուտում, ՆՐԱ մոտ հրաժարվում էր ապուրից, ՆՐԱ մոտ չէր համտեսում ոչ մի սննդարար բան...
- Դա միևնույնը չէ: Երբ ինչ-որ մեկը ինձ ստում է, նա ստում է ԻՆՁ:
- Ո՛չ, Դեմիան: Դու, որպես կանոն, քեզ համարում ես քո տիեզերքի կենտրոնը: Եվ դա իրականում հենց այդպես էլ կա: Բայց դու ՈՂՋ աշխարհի կենտրոնը ՉԵՍ: Նա ստում է: Բայց ոչ ՔԵԶ: Նա դա անում է, որովհետև այդպես է որոշել, որովհետև դա իրեն հարմար է, որովհետև նրա ձախ ոտքը այդպես ուզեց: Դա ՆՐԱ արտոնությունն է: Ասել, որ նա խաբում է ՔԵԶ, տանում է պարանոիդալ զառանցանքի, ըստ որի նրա կյանքի խնդիրները դառնում են ՔՈՆԸ:
- Բայց միթե՞ դա նրա խնդիրն է:
- Երբ ստում են, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից,- դա հատկանշական է: Քանի անգամ ենք մենք միասին քննարկել, որ վերջին հաշվով նևրոզը դա մի հնարներից է չմեծանալու, պատասխանատվությունից փուսափելու, որը ենթադրվում է հոգևոր աճի ժամանակ:
- Չգիտեմ: Ես պետք է այդ մասին մտածեմ: Առօրյա կյանքում հենց ստախոսն է հաղթողը պարզվում, նա չի թունավորում իր գոյությունը:
- Նույնիսկ եթե դա այդպես լինի, արդարացիությունը ոչ մի ընդհանուր բան չունի առողջության հետ: Բացի դրանից, ամեն բան կախված է այն մտքից, որը դու դնում ես «Մնալ հաղթողի» հասկացության հիմքում:
Դժվար է հասնել որևէ բանի ստի օգնությամբ, որպեսզի ամեն բան գնա սահմանված կարգով: Կարծում եմ ամենաշատը, որ ստի միջոցով կարելի է հասնել, դա որոշակի ժամանակի ընթացքում ամեն բանի ընթանալը կլինի այնպես, ինչպես ցանկանում է ստախոսը (նույնիսկ, եթե նա հասկանում է, որ դա ֆալշ է, ձևական, որ այդ կառուցվածքը թղթազանգվածից ստի հիման վրա է):
- Մենք ստում ենք ոչ այդ նպատակով, կամ ուղղակի մեզ հաշիվ չենք տալիս: Ինձ թվում է , որ ամեն դեպքում ես ստում եմ, որովհետև չեմ ուզում ստանալ վերահսկում իրադրությունից:
- Այլ բառերով ասած՝ իշխանություն:
- Այո, որոշակի իմաստով դա իշխանություն է: Ես գիտեմ ողջ ճշմարտությունը: Ես ստիպում եմ քեզ գործել: Ես քեզ խաբում եմ: Դու դառնում ես իմ նենգությունների զոհը, ես փչացնում եմ քո կյանքը.... Իշխանություն, իհարկե մի լավ բան չէ, բայց ամեն դեպքում իշխանություն է:
- Պատմե՞մ քեզ հեքիաթ:
Վաղուց էր, ինչ Խորխեն ինձ հեքիաթ չէր պատմել:
- Պատմի՛ր:
- Լավ, սա գրեթե հեքիաթ է:
Քաղաքի ամենաանհանգիստ թաղամասերից մեկում կար մի կանաչապատ տարածք:
Նրա գարշելի միջավայրը հիշեցնում էր ինչ-որ մի կրիմինալ ռոման:
Հարբած, ուռած դաշնակահարը հազիվ նկատելի ակումբում, ծխախոտի գարշահոտով, մի տխուր բլյուզ էր մրթմրթում վատ լուսավորված մի անկյունում:
Հանկարծ դուռը լայն բացվեց ոտքի հարվածից: Դաշնակահարը դադարեց նվագել և բոլոր հայացքները ուղղվեցին դեպի մուտքը:
Հայտնվեց մարդ-սարը՝ կազմված միայն մկաններից, որոնք տեսանելի էին հագուստի տակից: Ձեռքին դաջվածքներ կային:
Տգեղ սպին վզին տալիս էր առավել վայրի տեսք:
Խռպոտ Ձայնով, որից արյունը սառում էր երակներում, նա բղավեց.
- Այստեղ ո՞վ է Պիտերը:
Խուլ, տարօրինակ լռություն տիրեց բարում: Հսկան մի քանի քայլ արեց, վերցրեց աթոռը և
նետեց այն հայելու վրա:
- Այստեղ ո՞վ է Պիտերը,- նորից հարցրեց նա:
Փոքրիկ մարդը ակնոցներով, կանգնեց մի
կողմնային սեղանից: Անձայն նա մոտեցավ հսկային և հազիվ լսելի ձայնով շշնջաց.
- Ես... Ես եմ Պիտերը:
- Այդպես ուրեմն, դո՞ւ ես Պիտերը: Իսկ ես Ջեկն եմ, շա՛ն տղա:
Մի ձեռքով նա նրան բարձրացրեց հատակից և նետեց մյուս
հայելու վրա: Նորից բարձրացրեց և մի քանի բռունցքի հարված հասցրեց՝ գրեթե կոտրելով նրա գլուխը: Հետո կրունկով ճզմեց ակնոցները: Պատռեց հագուստը և նետեց հատակին և թռավ նրա փորին:
Փոքրիկ մարդու բերանի անկյունից հոսեց բարակ շիթով արյուն՝ թողնելով նրան պառկած հատակին կիսագիտակից վիճակում:
Մարդ- սարը մոտեցավ դռանը և գնալուց առաջ ասաց.
- Ոչ ոք չի համարձակվում ծաղրել ինձ: Լսո՞ւմ եք, ոչ ոք:- Եվ գնաց:
Երբ նրա ետևից փակվեց դուռը, երկու կամ երեք տղամարդ մոտեցան, որպեսզի առաջին օգնություն ցույց տան զոհին: Նրանք նստեցրեցին փոքրիկ մարդուն և բերեցին նրան մի բաժակ վիսկի:
Մարդը մաքրեց արյունը դեմքից և ծիծաղեց, սկզբից կամաց, իսկ հետո ողջ ձայնով:
Բոլորը զարմացած նայեցին նրան: Միգուցե նա խելագարվե՞լ է այդպիսի ուժեղ հարվածներից:
- Դուք ոչինչ չեք հասկանա,- ասաց նա շարունակելով ծիծաղել:- Ես իսկապես ծաղրել եմ այդ հիմարին:
Բոլորին հետաքրքրեց և նրանք սկսեցին հարցեր տալ.
- Ե՞րբ:
- Ինչպե՞ս
- Ինչ-որ մի կնոջ հե՞տ:
- Փողի՞ համար:
- Ի՞նչ ես դու նրան արել:
- Քո պատճառո՞վ է նա բանտ նստել:
Մարդը ծիծաղեց բոլորի վրա.
- Ո՛չ, ո՛չ: Ես ծաղրեցի այդ հիմարին հենց նոր, բոլորի առջև: Որովհետև ես.... հա-հա-հա: Ես... Ես Պիտերը չեմ:
Ես սենյակից դուրս եկա ծիծաղելով: Իմ աչքի առաջ ծեծված մարդն էր, ով մտածում էր, որ ծաղրել է հսկային:
Բայց ճանապարհին ես ցանկություն ունեցա ծիծաղել, և ինձ ինչ-որ տարօրինակ կարեկցության զգացում պատեց ինքս իմ նկատմամբ:
Խորխե Բուկայից
Ուիլյամ Բլեյք "Նյուտոն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան