Պա՜հ, մի տեսեք թե ով է ծլել ու փորձում ծաղկել և դեռ մի բան էլ պղտոր ջրերում ձկնորսություն անել։ Ոչ ավել, ոչ պակաս, ամենայն հայոց սովյալ Անդրիաս Ղուկասյանը։ Մինչ սաղ խառն են Րաֆֆի-Սերժ տիրույթի իրադարձությունների զարգացումներով, էս մեր ջակի-ջուկի թեկնածուն որոշել ա սենց հավեսո՜վ վենա մտնի բողոքի ալիքին ու հայտարարություն ա տարածել, որտեղ հանդես ա փորձում գալ, որպես հայ ազգի փրկիչ ու Չե ԳևարՅաՆ...
Պատկերացնո՞ւմ եք, երեկ մեկ, էսօր երկուս, Անդրեասը իրան դրել ա Վիլյամ Վոլսի տեղ ու կոչ ա արել, որ մարդիկ միավորեն և թույլ չտան որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան։
Ընդ որում, մարդու տղեն արդեն ինչ որ ժամանակավոր իշխանական կառույց ստեղծելու կոչեր ա անում իրա կոչում. «Քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը կարող է ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը»։
Էս Անդրիասը չի հասկանում, որ եթե 500.000 ձենը հավաքած Րաֆֆին ա զգուշ իրեն պահում, ապա ինքը՝ իր 15.000-ով ու հացադուլա-անալիզային էպոպեայով առհասարակ պետք ա սուսիկ-փուսիկ լռի, թե չէ մեկ էլ տեսար ջղայնացան վերևներում ու լուրջ վերաբերվեցին իրա կոչին, իսկ եթե լուրջ վերաբերվեցին, ապա կարան այն որպես սահմանադրական կարգը տապալելու փորձ էլ ընկալեն է՜...
Կից նյութն՝ այստեղ: