ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն 20-րդ օրն է հացադուլի մեջ է, 20 օր սոված մնացած մարդը երեկ բացօթյա մամուլի ասուլիս ա տալիս, նորմալ խոսում է, նույնիսկ քայլում է: Ի՞նչ է ասոմ այս կապակցությամբ տարրական կենսաբանությունը:
Մեր օրգանիզմը իրենից ներկայացնում է բաց համակարգ,ինչը պայմանավորված է նյութի անընդհատ շրջապտույտով արտաքին միջավայրի հետ: Արտաքին միջավայրից ընդունելով սնունդ,մենք մեր օրգանիզմն ապահովում ենք շինանյութով՝ մասնավորապես սպիտակուցներով,Ճարպերով ու ածխաջրերով: Ածխաջրերը հանդիսանում են էներգիայի աղբյուր,ու ինչպես հայտնի է,գլյուկոզ ածխաջուրը մեր արյան 0,9 տոկոսն է կազմում:Ինչ կլինի եթե մենք 20 օր շարունակ չընդունենք ածխաջուր: Էներգիայի դեֆիցիտ,իսկ էներգիայով է պայմանավորված մեր օրգանիզմի անգամ ամենափոքր գործընթացը, նույնիսկ բջիջների բաժանման ժամանակ քրոմոսոմների տարամիտման համար էներգիա է հարկավոր,էլ չխոսենք նյարդային ազդակների,սրտամկանի կծկման մասին: Որոշ ժամանակ անց,երբ դրանք լրիվ սպառվեն,օգնության կհասնեն Ճարպերն ու սպիտակուցները,բայց չէ որ նրանք էլ իրենց բնորոշ դերն ունեն օրգանիզմում,հատկապես սպիտակուցները: Դրանք այն նյութերն են, որոնց չեն կարող վերափոխվել ոչ մի այլ նյութ,քանի որ նրանք կազմված են նաև այնպիսի ամինաթթուներից,որոնք անփոխարինելի են,ու կարող ենք ստանալ միայն սննդի միջոցով: Եթե չկան համապատասխան ամինաթթուները, չկան նաև սպիտակուցները, չկան նաև ֆերմենտները, սպիտակուցային բնույթի հորմոնները, խախտվում են մետաբոլիկ ռեակցիաները, ու հատկապես, եթե տվյալ մարդը փորձ չունի, երբեք իր օրգանիզմը չի ենթարկել նման փորձության, պետք է զգուշացնել, որ նրան սպառնում են անդառնալի հետևանքներ: Մարդիկ անգամ մի քանի ժամ սոված մնալով չեն կարող աշխատել ու մտածել նույն ինտենսիվությամբ,ինչ կուշտ ժամանակ, իսկ 20 օր ամեն տեսակի սննդից զուրկ մարդը գոնե պետք է չկարողանար մտքերն այնպես շարադրել, ինչպես կշարադրեր եթե չլիներ սոված, ֆիզիկական ունակությունների մասին էլ կարելի է լռել:
Դե, եթե հացադուլը տևեր առավելագույնը 1 շաբաթ,կարելի կլիներ նրան շնորհավորել,այդ դեպքում նրա օրգանիզմը միգուցե ազատվեր որոշ թույներից, ու օգուտ կստանար հացադուլից, բայց այս դեպքում, նրան մոտալուտ վտանգի մասին զգուշացնելուց հետո, կարող ենք ինքներս մեզ շնորհավորել, որ նման առողջության տեր մարդիկ դեռ կան, ովքեր միշտ սնվելով նորմալ, հանկարծ որոշում են կայացնում հացադուլ հայտարարել՝ չունենալով նախկինում նման փորձ,այսինքն տրավմայի ենթարկելով սեփական օրգանիզմը, տալիս է այլ անալիզներ ու հարցազրույց, ու չնայած նրան որ այլ անալիզների արդյունքը այնքան էլ լավ չէ, բայց հարցազրույցը կարդալուց անգամ չես էլ մտածի,որ այն տվողը ունի էներգիայի պակաս, նյութափոխանակության հետ կապված որոշ խնդիրներ /անհնար է չլինեն/:
Հաշվի առնելով այս բժկական փոքրիկ անդրադարձը ոնց կարանք կարող ենք զարմանալ՝ որ Անդրիասը իրականում այդքան լավ է ու իր ճնշումը այդքան նոռմալ է: Հասկանում եմ որ էս կյանքում ամեն պարագայում էլ լինում են բացառություններ, բայց իմ համար տռիլլեռի ժանրից է, որ էդ բացառությունը հենց մեր թեկնածուն է... ԵՎ ուր էր չկար՞՞՞՞
Հ.Գ. Մի խոսքով՝ էսքան երկար գրեցի, որ տարակուսանքս հայտնեմ. Անդրիասը ոնց ա կարանում չուտի ու ապրի, միթե կենսաբանությունն ու բժշկագիտությունը հազարամյակներ շարունակ սխալվել են: Եթե բժիշկներ կան ընկերներիս մեջ, կարող են բացատրել, ինչով է պայմանավորված Անդրիասի ֆենոմենը: