Փաստորեն Հայաստանի քաղաքական դաշտում մարդկային կյանքը վեր է դասվում քաղաքական շահից: Ու, փաստորեն, հենց այդ հումանիստական, այլ ոչ թե շահադիտական դրդմամբ էլ Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել իր դիմումը' խնայելով Անդրեաս Ղուկասյանի կյանքը... Քիչ է մնում հավատամ... Բայց կհավատայի, եթե մտքիցս ջնջված լինեին 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի հիշողությունները. այդ օրը ոչ ոք մարդկային կյանքի մասին չէր մտածում, քանի որ սեղանին միայն քաղաքական շահն էր դրված!!!