Քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար հարկավոր է միավորվել, իսկ միավորումը կողմերից հաճախ պահանջում է փոխզիջումների գնալ։ Այս պահին բոլորը տառապում են դոգմատիզմով ու փոխանակ միավորվեն մի բան էլ մասնատվում են ու իրենց «միակ ճիշտ» ճանապարհով են գնում։ Երբեմն մտածում ես որ կաթոլիկ եկեղեցին կնախանձեր տեսնելով թե ինչպիսի զլաջանությամբ են տարբեր ընդդիմադիր քաղաքական խմբավորումներ պաշտպանում իրենց դոգմաները։
Մաշտոցի պուրակի ուժերը միասնական հաղթանակի հասան, բայց այսօր մասնատված են, իբր շատ էին մի բան էլ հիմա մաս մաս ավելի են փոքրացել։ Այս ի՞նչ է կատարվում։ Նկատի ունենանք որ միավորվելը քաղաքական հասունության նշան է, իսկ պառակտումը՝ «պատանեկության» ու պատանեկությանը բնորոշ կույր էգոիզմի։ Պետք է եզրակացնենք որ այսօր մեր քաղաքացիական հասարակության շրջանում հասունությունը բացակայում է։ Փոխզիջումների չեն գնում, չեն ուզում միասին աշխատել։ Իսկ օլիգարխները որ ուրիշ ժամանակ իրար կոկորդ կկտրեին ու իսկապես կլանային պատերազմներում միմյանց զոհեր են տվել (օրինակ՝ Լֆոն ու Ծաղիկ Ռուբոն, Նեմեցը ու Սաշիկը, և այլն), փաստորեն շատ էլ լավ կարողացել են միավորվել հանուն ընհանուր շահի որքան էլ որ վերջինս հանցավոր ու անբարո է։ Իսկ մենք ե՞րբ ենք խելքի գալու ժողովուրդ։ Գոնե օլիգարխներից բան սովորենք․․․