Անդրեասը Գալա-յի լրագրողի հետ զրույցում ասաց որ ըստ ամենայնի նա կհրաժարվի հիվանդանոց տեղափոխվելու առաջարկից: Ինչ է կատարվում՞ Ինչ է անում այս մարդը՞ Իրականում նրա ուզածը հենց այն է ինչը ինքն է ասում: Մի պահ հիշեցի Մոսկվայում Օպերայի և Բալետի պարողի վրա մահափորձը, որը մի շատ լավ բան ասեց իր հարցազրույցներից մեկում, այն է. «Ես ներում եմ իմ վրա մահափորձ անողներին, ուղղակի մի բան ունեմ իրենց ասելու, որ մահափորձ անելուց առաջ հիշեին որ ես ունեմ 3 տղա ու իրենց հույսն ու հավատը ես եմ: Մահափորձ անողները ուղղակի պետք է մտածեին որ ոչ միայն մեկ հոգու ճակատագրին էին վնասում այլ մի ամբողջ ընտանիքի»: Այս դեպքը հիշելով, արդյոք Անդրեասը որպես ընտանիքի հայր ու ամուսին չի մտածում իր երեխա/ երեխայի ու կնոջ ապագայի մասին՞՞՞ Արդյոք նա այնքան եսասեր է, որ մտածում է իր առողջությունը անդառնալի վնաս տա, իր «նպատակների» իրականացման համար, բայց թե ինչ դրանից հետո իր ընտանիքի ապագան նրան չի հետաքրքրում: Հարգելի Անդրեաս մեկ պահ մոռացեք, որ դուք քաղաքական գործիչ ու նախագահի թեկնածու եք, հիշեք նաև որ դուք ՀԱՅՐ ու ԱՄՈՒՍԻՆ եք...