Այսօր կարդացի Ադրեաս Ղուկասյանի հայտարարությունը, որի վերջին պարբերության մեջ Ղուկասյանը հայտարարում է' «Մենք ընտրություններից հետո կամփոփենք այս շրջանի գործողությունները և քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական նոր գործընթացի սկիզբ կդնենք Հայաստանում»: Հարց է առաջանում, ովքե՞ր են այդ «Մենք»-ը: Որևէ քաղաքական կազմակերպության, կամ քաղաքացիական ուժի կողմից ի պաշտպանություն Ղուկասյանի որևէ հայտարարություն չի եղել և հետևաբար այդ «Մենք»-ը, կամ իրականում գոյություն չունեցող և ուղղակի դեկլարատիվ բնույթ կրող երևույթ է, կամ Անդրեաս Ղուկասյանը պետք է մասնավորեցնի իր ասածը և իրականում բացահայտի, թե ովքեր են կանգնած իր ետևում, որ քաղաքական, կամ հասարակական ուժերն են սատարում և ում ներուժի վրա հիմնվելով է նա հայտարարում նոր շարժման ստեղծման մասին: Որոշակի ժամանակ առաջ մամուլում կոնկրետ փաստեր ի հայտ եկան Անդրեասի' նախկինում ծավալած գործունեության վերաբերյալ, որոնք մեղմ ասած ոգևորիչ չէին և հիմա արդեն ժամանակն է, որպեսզի Անդրեասը բացի խաղաքարտերը և հայտարարի, թե ում կողմից է ղեկավարվում և հանուն ինչի է բեմադրվում այս ներկայացումը:
Հ.Գ. Պարզ ասեք, թե ում և ինչ շահերի է ծառայելու այն թվացյալ շարժումը որի մասին խոսել եք Ձեր հայտարարության մեջ:
ՀՀ Քաղաքացի