Ճյուղից ճյուղ ցատկելով, կապիկը մի անգամ թռչունի բույն գտավ որտեղ ճուտիկներ կային: Նա անմիջապես թաթը մտցրեց այնտեղ, սակայն թռչնակները վայրկյանական այս ու այն կողմ փախան: Բախտը չբերեց միայն նրանցից ամենաթույլի, ով դեռ թռչել չգիտեր:
Ուրախությունից ոտքերի տակ հող չզգալով, կապիկը, թռչնակը ձեռքում վերադարձավ տուն: Նա այնքան էր հմայվել թռչնակով, որ շոյում էր նրան, համբուրում, լիզում, օրորում ձեռքերի մեջ և ամուր ամուր սեղմում իր կրծքին:
Մայրը քնքշորեն նայեց դստերը, սակայն չկշտամբեց չարաճիճիության համար:
- Դու միայն տես, մայրիկ, թե որքան լավն է նա ու զվարճալի, - ոգևորված գոռում էր կապիկը: - Ահ, որքան եմ ես նրան սիրում:
Նա շարունակում էր համբուրել և շոյել թռչնակին այնքան, մինչև վերջինս չխեղդվեց նրա ջերմ գրկում:
Թող մորեն որոշ ծնողներ, ովքեր ընդունակ չեն հետ պահել իրենց զավակներին, խրախուսելով նրանց վտանգավոր զվարճանքները, որոնք երբեմն բարի վերջ չեն ունենում:
Լոենարդո դա Վինչի
Կլոդ Վերլինդ "Միզանսցեն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան